ԱՄՆ դրամատունը պատրաստվում է հատել Թրամփի պատկերով դոլարային մետաղադրամ

16.07.2026 | 10:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#Դոնալդ Թրամփ #մետաղադրամ #ԱՄՆ դրամատուն

ԱՄՆ դրամատունը կհատի դոլարային մետաղադրամ՝ գործող նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով: Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը նախօրեին ներկայացրել է նոր «ոսկե մետաղադրամի» դիզայնը, որի մի կողմում Թրամփի պատկերն է՝ «In God We Trust» արտահայտությամբ, հաղորդում է Finmarket-ը:


«Ամերիկայի անկախության 250-ամյակի պատվին ԱՄՆ դրամատունը կսկսի հատել այս նոր 1 դոլարանոց ոսկե մետաղադրամը՝ ազատության անսասան ժառանգությունը եւ հայրենասիրության խորհրդանիշը պատվելու համար»,- գրել է Բեսենթը սոցիալական ցանցում։

Ֆինանսների նախարարությունը եւ դրամատունը չեն պատասխանել The Wall Street Journal-ի հարցումներին այս մետաղադրամների ծավալի եւ թողարկման ժամկետների վերաբերյալ։

Պարբերականը նշում է, որ ամերիկյան հուշադրամների վրա գործող նախագահի պատկերը հազվադեպ է ներկայացվում։ Միացյալ Նահանգներում պետության ղեկավարի պատկերով մետաղադրամները սովորաբար թողարկվում են հետմահու։ Միակ բացառությունը 50 ցենտանոց մետաղադրամն էր, որը թողարկվել էր ԱՄՆ անկախության 150-ամյակի առթիվ 1926 թվականին։ Դրա դիմերեսին պատկերված են ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի եւ այն ժամանակվա նախագահ Քալվին Քուլիջի պրոֆիլները, իսկ դարձերեսին՝ Ազատության զանգը։
Դիտում՝ 5311

Ամենաընթերցվածը


​
​
Smartclick.ai
Quality Sign BW