Հայէկոնոմբանկն ընդլայնում է AEB Travel ճամփորդական փաթեթի արտոնությունների շրջանակը: Այսուհետ բանկի պրեմիում քարտապանները inLobby տուրիստական ընկերությունում հյուրանոց ամրագրելիս կստանան 50% զեղչ՝ Շենգենյան գոտու, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի մուտքի արտոնագրերի (վիզայի) աջակցության ծառայությունների համար:«AEB Travel փաթեթն այն հաճախորդների համար է, ովքեր ունեն կամ ձեռք կբերեն Հայէկոնոմբանկի VISA Platinum, VISA Infinite, VISA Guru Travel եւ Mastercard World քարտատեսակներից որեւէ մեկը»,- ասված է հաղորդագրության մեջ:Ճամփորդական փաթեթի բոլոր արտոնություններին կարող եք ծանոթանալ այստեղ: Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 1245