Շուրջ 30 տարի «Արաքս» թռչնաֆաբրիկան ամեն օր հայկական շուկան ապահովում է թարմ թռչնամսով եւ հավկիթներով։ Թռչնաֆաբրիկան ամեն օր արտադրում եւ իրացնում է ավելի քան 10 տոննա հավի միս, որը կազմում է Հայաստանում օրական սպառվող թռչնամսի մինչեւ 40%-ը, ինչպես նաեւ 400.000 հավկիթ, ինչը Հայաստանում 1 օրում սպառվող քանակի կեսից ավելին է։ Թռչնաֆաբրիկայում արտադրությունն ավտոմատացված է. գործող 25 թռչնանոցներին կերի տրամադրումը, հավկիթների տեղափոխումն արտադրական միջավայր, ինչպես նաեւ տեսակավորումն իրականացվում է եվրոպական բարձրակարգ սարքավորումների միջոցով։ Որակի ապահովմամբ եւ վերահսկողությամբ եւս թռչնաֆաբրիկան շուկայում առաջատարներից է: «Արաքս» թռչնաֆաբրիկայի գործընկերը լիզինգային շուկայի առաջատար Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ էլ արտադրությունը համալրվել է անհրաժեշտ տեխնիկայով եւ սարքավորումներով՝ բեռնատար մեքենաներով, ամբարձիչով, գեներատորներով ու բարձր հզորությամբ արեւային կայանով, որը թռչնաֆաբրիկայում տեղադրել է Ակբա Լիզինգի մեկ այլ գործընկեր՝ «Սան Պրովայդեր» ընկերությունը։ «Թռչնաֆաբրիկայի արտադրության ամբողջ գործընթացն ավտոմատացված է։ Մեր արտադրանքը շուկայում տարբերվում է իր բարձր որակով, սպառողների ընտրությամբ եւ դրա շնորհիվ է, որ ամեն տարի մենք պահպանում ենք առաջատարի դիրքերը։ Ակբա Լիզինգի միջոցով ձեռք բերված սարքավորումները մեզ հնարավորություն են տալիս էլ ավելի զարգացնել արտադրությունը եւ որակապես լավ արտադրանք ստանալ։ Թռչնաֆաբրիկայում տեղադրել ենք նաեւ արեւային կայան, որի շնորհիվ բավականաչափ էներգիա ենք խնայում»,- նշել է «Արաքս» թռչնաֆաբրիկայի մարքեթինգի բաժնի ղեկավար Սեդա Հովսեփյանը։«Ակբա Լիզինգի ֆինանսավորմամբ «Արաքս» թռչնաֆաբրիկայում տեղադրվեց 2550 հատ Jinko Solar վահանակ եւ 15 Huawei ինվերտորներ, որոնց արդյունքում ունեցանք 1500 կՎտ դրվածքային հզորությամբ արեւային կայան։ Արեւային կայանի արտադրանքը տարեկան կազմելու է 2.2 միլիոն կՎտ/ժ, որը համեմատության համար, կարելի է ասել, տարեկան 600–ից 700 բնակարանի հոսանքի սպառումն է»,- ասել է «Սան Պրովայդեր» ընկերության տնօրեն Վահան Օհանջանյանը։«Արաքս» թռչնաֆաբրիկան շարունակում է ընդլայնել իր տեսականին եւ ներկայանալ նոր արտադրատեսակներով: Ընկերությունն արդեն շուկա է ներկայացնում նաեւ հավի մսից պատրաստվող կիսաֆաբրիկատներ ու նրբերշիկներ։ Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Tweet Դիտում՝ 1199