Վարչապետ. Կառավարությունը պատրաստ է սուբսիդավորել գազի սակագնի 30%-ը

16.05.2013 | 11:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ասել է, որ նամակ է ուղարկել ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին գազի սակագների վերանայման վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ կառավարության այսօրվա  նիստում վարչապետը ասել է հետեւյալը. «Նամակում արձանագրվում է, որ Կառավարության սուբսիդավորման չափը կկազմի 30%: Բացի այդ, օժանդակություն կստանան սոցիալապես անապահով ընտանիքները»,- ասել է վարչապետը:

Հիշեցնենք, որ Կառավարության շենքի դիմաց ընթանում է բողոքի ակցիա՝ ընդդեմ գազի սակագների բարձրացման:

Դիտում՝ 4416
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai