Ֆասթ Բանկի բոլոր քարտապանները, անկախ քարտատեսակից, մինչեւ սեպտեմբերի 30-ը գնումներ կատարելով Yerevan Mall-ի վաճառակետերից, հնարավորություն ունեն շահել 5 iPad-ներից մեկը եւ մինչեւ սեպտեմբերի 7-ը՝ նաեւ ստանալ բանկի պատրաստած 500 նվերից մեկը։ Ֆասթ Բանկից հայտնել են, որ խաղարկությանը կարող են մասնակցել բոլոր այն քարտապանները, որոնք նշված ժամանակահատվածում Yerevan Mall-ի վաճառակետերից կկատարեն հանրագումարային 30,000 ՀՀ դրամի անկանխիկ գնումներ։ Յուրաքանչյուր քարտապան կարող է ստանալ մասնակցության միայն մեկ կոդ, որը կուղարկվի արշավի ավարտից հետո։ Խաղարկությունն ամփոփվելու է Ֆասթ Բանկի Youtube-յան էջում, օրը եւ ժամը կհրապարակվեն բանկի պաշտոնական սոցիալական հարթակներում (FB, Insta, LI)։Ֆասթ Բանկի քարտապանները հնարավորություն ունեն նաեւ ստանալ բանկի պատրաստած 500 նվերից մեկը։ Գնումներից հետո քարտապաններն առնվազն 30,000 ՀՀ դրամի անկանխիկ գնումները հավաստող կտրոնով կարող են մոտենալ Yerevan Mall-ում տեղեկատվական տաղավարին կից տեղակայված Ֆասթի բրենդավորված կետ եւ ստանալ նվերային փաթեթ, որը ներառում է Ֆասթի բրենդավորված դպրոցական պայուսակ եւ գրենական պիտույքների հավաքածու։ Նվերների քանակը սահմանափակ է եւ տրամադրվում են ըստ հերթականության՝ մինչեւ դրանց սպառումը։Մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետեւյալ հղումով։Ֆասթ Բանկը շարունակաբար ընդլայնում է իր ծառայությունների շրջանակը՝ առաջարկելով 24/7 արագ, հարմարավետ եւ անվտանգ ֆինանսական լուծումներ Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Tweet Դիտում՝ 242