Bloomberg. Stripe-ն ու Advent-ը հրաժարվել են $53 միլիարդով գնել PayPal-ը

28.08.2026 | 16:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#PayPal #Stripe #Advent International

Advent International ներդրումային ընկերությունը եւ Stripe վճարային ծառայությունը հրաժարվել են PayPal վճարային համակարգը ձեռք բերելու ծրագրերից։


Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով քննարկումներին ծանոթ աղբյուրներին։

Ավելի վաղ երկու ընկերություններն առաջարկել էին ձեռք բերել PayPal-ը $60.5-ով մեկ բաժնետոմսի դիմաց, ինչի արդյունքում վճարային համակարգը կգնահատվեր ավելի քան $53 միլիարդ: Սակայն PayPal-ը սկզբնական առաջարկն անբավարար համարեց, եւ կողմերը սկսեցին քննարկել ավելի բարձր գին:


Այժմ, ըստ Bloomberg-ի, Advent-ը եւ Stripe-ը դադարեցրել են PayPal-ը ձեռք բերելու շուրջ բանակցությունները: Այնուամենայնիվ, նրանք կարող են վերադառնալ գործարքին ցանկացած պահի, եթե իրավիճակը փոխվի, հավելում է գործակալությունը:

PayPal-ը հիմնադրվել էր դեռեւս 1998 թվականին եւ դարձել թվային վճարումների շուկայի առաջին խաղացողներից մեկը։ Սակայն վերջերս այն դժվարանում է արդիականացնել իր վճարային տեխնոլոգիաները, մինչդեռ մրցակիցները, ինչպիսիք են Apple-ը եւ Alphabet-ը, զբաղեցրել են շուկայի մի մասը, գրում է Bloomberg-ը։

PayPal-ի գնանշումներին նպաստել են վերականգնվել հնարավոր ձեռքբերման նկատմամբ հետաքրքրությունը եւ երկրորդ եռամսյակի լավ արդյունքները. հուլիսի սկզբից ի վեր բաժնետոմսերն աճել են ավելի քան 40%-ով՝ ընկերության շուկայական կապիտալիզացիան հասցնելով գրեթե $53 միլիարդի։
Դիտում՝ 3813

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW