TBWA\MOSCOW կրեատիվ գործակալությունը «Արարատ»-ի բրենդային խմբի հետ համատեղ գործարկել են «ԱրԱրԱտ. Զգացմունքները բացահայտող պահեր» գովազդային արշավը:Արշավը կընդգրկի Ռուսաստանի, Ուկրաինայի եւ ԱՊՀ այլ երկրների շուկաները:«Կյանքը չափվում է այն պահերով, երբ ձեր սիրտն ավելի արագ է զարկում», - այս գաղափարը ստեղծագործական հայեցակարգի հիմք է հանդիսացել: «Շատ դժվար էր ընտրել այն պահերը, որոնք կարեւոր եւ հարազատ կլինեն ԱրԱրԱտ ցանցի բոլոր բրենդերի ` հինգ տարեկան ԱրԱրԱտի սիրահարների, տաս տարեկան ԱրԱրԱտ «Ախթամար»-ի երկրպագուների եւ քսան տարեկան ԱրԱրԱտ «Նաիրի»-ի իրական գնահատողների համար: Սակայն մենք կարողացանք շատ մարդկանց համար թանկ հիշողությունների մի շարք ընտրել», - նշել են ստեղծողները: Լուսանկարահանումը իրականացվել է Մայքլ Ջեյմս Օ’Բրայանի կողմից (Michael James O’Brien), որը նկարահանել է Rolling Stone-ի, Financial Times-ի, The New York Times-ի համար: Տեսահոլովակի նկարահանումը ղեկավարել է մալազիացի ռեժիսոր Հենրի Օօուն (Henry Ooi): Tweet Դիտում՝ 5835