Երեւան/Մեդիամաքս/. 2012թ. I կիսամյակում ՀՀ բանկային համակարգի ընդհանուր կապիտալն աճել է 12.2 մլրդ դրամով կամ 3.3%-ով եւ կազմել 387.3 մլրդ դրամ, այսօր ասել է Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը:Նա տեղեկացրել է, որ նույն ժամանակահատվածում համակարգի ակտիվներն ավելացել են 6.5%-ով կամ 135.1 մլրդ դրամով եւ կազմել 2.2 տրլն դրամ:«Բանկային համակարգում վարկային ներդրումների աճը հունվար-հունիսին կազմել է 16% կամ 213 մլրդ դրամ: Ֆիզանձանց վարկերն աճել են 17,5%-ով կամ 67,9 մլրդ դրամով, հիփոթեքային վարկերը՝ 8,4%-ով կամ 9,4 մլրդ-ով, իսկ սպառողական վարկերի աճը կազմել է 12,1% կամ 30,3 մլրդ դրամ», - ասել է Աշոտ Օսիպյանը:ՀԲՄ նախագահն ընդգծել է, որ տնտեսության վարկավորման աճը 2012թ. I կիսամյակում կազմել է 15,3% (135 մլրդ դրամ): Ընդ որում, վարկավորման ամենամեծ աճը գրանցվել է ծառայությունների (19%) եւ գյուղատնտեսության (16%) ոլորտներում: Արդյունաբերության վարկավորման աճն I կիսամյակում կազմել է 5%:Հաշվետու ժամանակահատվածում 18,1%-ով եւ 15,8%-ով աճել են նաեւ համապատասխանաբար ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից ներգրավված ավանդները:Աշոտ Օսիպյանը նշել է նաեւ, որ աճը շարունակում է կայուն մնալ նաեւ միջազգային դրամական փոխանցումների ոլորտում. մասնավորապես, առաջին կիսամյակում փոխանցումների ներհոսքն ավելացել է 15%-ով կամ $121 մլն-ով: Tweet Դիտում՝ 7162