Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը օգոստոսի 7-ի նիստում խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%: 2012 թ. հուլիսին արձանագրվել է 1.5% գնանկում, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 2.3%` մոտենալով տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանին, հայտնել են ԿԲ-ում: Խորհուրդն արձանագրել է, որ համաշխարհային պահանջարկի դանդաղ վերականգնման պայմաններում հիմնական ապրանքների միջազգային շուկաներում ակնկալվում են թույլ գնանկումային և կայունացման միտումներ: Սակայն նախանշվեց Ռուսաստանում, Ղազախստանում և ԱՄՆ-ում չոր եղանակի հետևանքով սպասվող բերքի կրճատման սպասումներով պայմանավորված հացահատիկային ապրանքների միջազգային շուկաներում հնարավոր գնաճային միջավայրի ձևավորման ռիսկը, ինչը կարող է էական լինել ՀՀ-ում գնաճային միջավայրի ընդլայնման առումով: ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտել անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որի պարագայում 12-ամսյա գնաճը մեկ տարվա հորիզոնում կձեւավորվի տատանումների թույլատրելի 4% +/- 1.5 տոկոսային կետ միջակայքում: Tweet Դիտում՝ 1559