Global Finance-ը Պրոմեթեյ բանկին կրկին ճանաչել է «Լավագույն ենթապահառու բանկը» ՀՀ-ում

31.05.2012 | 12:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Global Finance» ամսագիրը երկրորդ տարին անընդմեջ Պրոմեթեյ բանկին ճանաչել է որպես աշխարհի լավագույն ենթապահառու բանկերից մեկը եւ «Լավագույն ենթապահառու բանկը» Հայաստանում:

Որոշում կայացնելիս հաշվի են առնվել հաճախորդների հետ փոխհարաբերությունները, ծառայությունների որակը, մրցակցային սակագները, տեխնիկական ապահովվածությունը, բիզնեսի զարգացման ուղղությունները, տեղական օրենքների իմացությունը եւ այլ չափանիշներ:

«Global Finance» ամսագրի հրատարակիչ Ջոզեֆ Ջիարապուտոն նշել է. «Մենք ընտրել ենք այն բանկերին, որոնք համաշխարհային շուկաներում լավագույնն են ակտիվների սպասարկման եւ պահպանման գործում»:

«Global Finance» -ի պաշտոնական մամլո հաղորդագրությանը կարելի է ծանոթանալ այստեղ:

Դիտում՝ 8788

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW