ՀԴՄ կտրոնների դարձերեսին գովազդ կտեղադրվի

03.11.2011 | 13:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Հսկիչ դրամարկղային կտրոնների դարձերեսին ֆիրմային անվանումներ, ապրանքային եւ սպասարկման նշաններ կտեղադրվեն:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն այսօր ասել է, որ կտրոնների վրա մի շարք ընկերությունների գովազդի տեղադրումը կապահովի ՀԴՄ կտրոնների վիճակահանության պարգեւավճարների հիմնադրամի համալրում:
 
Այսուհետ, ավտոմեքենաների խաղարկումից բացի, կխաղարկվի նաեւ համակարգչային եւ կենցաղային տեխնիկա, հաղթողներին կտրամադրվի նաեւ ինտերնետ հասանելիություն:

Դիտում՝ 2242

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW