Եվրասիական զարգացման բանկի ներդրումային պորտֆելի ծավալը Հայաստանում հասել է $80 մլն-ի

03.11.2011 | 09:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2011-ին Եվրասիական զարգացման բանկի /ԵԱԶԲ/ ներդրումային պորտֆելի ծավալը Հայաստանում հասել է $ 80 մլն-ի:

Բանկի մամուլի ծառայությունից Մեդիամաքս-ին հիշեցրել են, որ Ամերիաբանկին եւ Հայբիզնեսբանկին տրամադրվել են վարկեր փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար նպատակային ծրագրեր ֆինանսավորելու նպատակով: Այդ ծրագրերի շրջանակներում ֆինանսավորում են ստացել փոքր եւ միջին բիզնեսի  ավելի քան 40 սուբյեկտներ` $50 մլն ընդհանուր արժողությամբ:

Ընթացիկ տարում բանկը տրամադրել է $ 30 մլն-ի առեւտրային ֆինանսավորում` Հայաստան ցորենի ներմուծման ծրագրի իրականացման նպատակով:

Քննարկման տարբեր փուլերում են էլեկտրաէներգետիկայի, գյուղմթերքի արտադրության եւ սպառողական ապրանքների ոլորտի նախագծեր: Քննարկվում են նաեւ ֆինանսական ինստիտուտների վարկավորման նոր նպատակային ծրագրերի նախագծեր` առեւտրային եւ միկրոֆինանսավորման ուղղությամբ:

«2009-ի ապրիլին` բանկի մասնակիցների կազմում Հայաստանի անդամակցության պահից ի վեր, ԵԱԶԲ-ն ակտիվ աշխատանք է իրականացնում հանրապետությունում բանկի առաքելությանը եւ ռազմավարությանը համապատասխանող ներդրումային նախագծերի որոնման եւ իրականացման համար»,- ասել է Երեւանում ԵԱԶԲ-ի ներկայացուցչության ղեկավար Սերգեյ Ելիզարովը:

Դիտում՝ 4917
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW