Կոնվերս Բանկի “ՇԱՆՍ” ակցիայի հաղթողը 750 հազար դրամ շահեց

01.11.2011 | 13:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հոկտեմբերի 31-ին Կոնվերս Բանկի “ՇԱՆՍ” ակցիայի խաղարկության արդյունքում 1 մլն դրամ ֆոնդը բաշխվեց 6 ավանդատուների միջեւ, որոնցից մեկը շահեց 750 հազար դրամ, իսկ մյուսները` 50 հազարական դրամ:

Խաղարկությանը մասնակցում էին «ՇԱՆՍ» նոր ժամկետային ավանդի ակցիայի` մայիս-հունիս ամիսներին ներդրում կատարած 46 ավանդատուներ:

«ՇԱՆՍ» ժամկետային ավանդի գործողության ողջ ժամանակահատվածում եռամսյակը մեկ ավանդատուների միջեւ վիճակահանության միջոցով անցկացվում է խաղարկություն: Ընդ որում, խաղարկությանը մասնակցած յուրաքանչյուր 50 հազար դրամ ավանդը շարունակելու է մասնակցել հետագա բոլոր խաղարկություններին` մինչեւ ավանդի ժամկետի ավարտը: Ավանդն ընդունվում է  դրամով,  36 ամիս ժամկետով: Ավանդի նվազագույն ծավալը  50 հազար դրամ է:

Մայիսից մինչ օրս նշյալ ակցիայով գումարներ են ներդրել շուրջ 430 ավանդատուներ:


Դիտում՝ 4294

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW