Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Փոքր եւ միջին ձեռներեցության զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ) իր գործունեության 9 տարիների ընթացքում ՓՄՁ սուբյեկտներին տրամադրել է 387 վարկային երաշխավորություններ`1 մլրդ 550 մլն դրամի չափով: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՓՄՁ ԶԱԿ գործադիր տնօրեն Տիգրան Հարությունյանն այսօր ասել է, որ այս տարվա 8 ամիսների ընթացքում վարկային երաշխավորությունների պորտֆելը կազմել է 40 մլն դրամ: Վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրում իրականացված փոփոխությունների համաձայն, երաշխավորության գումարի 10 մլն դրամ սահմանաչափը ավելացվել է մինչեւ 15 մլն դրամ, իսկ վարկավորման առավելագույն ժամկետը` մինչեւ 5 տարի: Տիգրան Հարությունյանը նաեւ ասել է, որ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ իրականացնում է սկսնակ գործարարներին մինչեւ 3 մլն դրամ ծավալով ֆինանսավորելու ծրագիր: Ծրագրի շրջանակներում այս տարվա 8 ամիսների ընթացքում արդեն բավարարվել է 13 հայտ` 28 մլն դրամ ընդհանուր գումարով: Անդրադառնալով ՓՄՁ զարգացման տեմպերին, Տիգրան Հարությունյանն ասել է, որ ՓՄՁ-ի տեսակարար կշիռը ՀՀ ՀՆԱ-ի մեջ ամեն տարի ավելանում է 1%-ով: Ներկայումս այն կազմում է 43%, իսկ արտահանման ընդհանուր ծավալում ՓՄՁ-ի մասնաբաժինը հասնում է 18 %-ի: Tweet Դիտում՝ 2283