Փողերի լվացման դեմ պայքարը պահանջում է հավաքական ջանքեր, ասել է Հայաստանի նախագահը

12.07.2011 | 17:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆինանսական հետախուզության մարմինների Էգմոնտ խմբի նախագահ Բոուդվին Վերհելստին եւ գործադիր քարտուղար Բրոնվին Սոմերվիլին:

Հանրապետության ղեկավարը ողջունել է Էգմոնտ խմբի խորհրդի նիստի անցկացումը Երեւանում` բարձր գնահատելով այդ կառույցի աշխատանքն` ուղղված փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերի միավորմանը:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ վերոնշյալ երեւույթները սահմաններ չեն ճանաչում եւ դրանց դեմ պայքարը պահանջում է հավաքական ջանքեր:
Դիտում՝ 5448

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW