113 մլն դրամ դուրս է գրվել որպես կենսաթոշակ եւ յուրացվել

17.05.2011 | 15:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: 2009-2010թթ. ընթացքում ՀՀ պետական բյուջեից որպես կենսաթոշակ դուրս է գրվել եւ յուրացվել է 113.181.900 դրամ գումար:


ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ`ՀՀ  ֆինանսների նախարարությունից ստացված  նյութերի հիման վրա:

“Պարզվել է, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության կենսաթոշակների նշանակման, վճարման եւ վերահսկողության բնագավառներում կազմակերպական-տնօրինչական լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձինք փաստաթղթերում ակնհայտ կեղծ գրառումներ մտցնելու, կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով մահացած կենսաթոշակառուների անվամբ, ժամկետանց  լիազորագրերի հիման վրա, կրկնակի թոշակներ նշանակելու  եւ ավել հաշվարկված ստաժի հիման վրա  2009-2010թթ. ընթացքում ՀՀ պետական բյուջեից  դուրս են գրել եւ վճարել առանձնապես խոշոր չափերի` 113 181 900 դրամ գումար, որը յուրացվել է, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է ծանր հետեւանքներ առաջացնող էական վնաս”, - այսօր Մեդիամաքս-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունում:


Դիտում՝ 4957
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW