Երեւան, Մեդիամաքս: Այսօր տեղի է ունեցել “Հյուսիս-Հարավ” ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։Խորհուրդը քննարկել եւ հաստատել է “Հյուսիս-Հարավ” ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդատուի տեխնիկական առաջադրանքի նախագիծը:Նիստում արծարծվել է միջանցքի ներդրումային ծրագրի 1-ին տրանշի` Երեւան-Աշտարակ եւ Երեւան-Արարատ ճանապարհահատվածների նախագծերի պատրաստման վերջնաժամկետների հարցը, ինչպես նաեւ ներկայացվել է ծրագրի 2-րդ տրանշի` Աշտարակ-Թալին ճանապարհի նախագիծը: Սահմանվել են նաեւ հողի օտարման վերջնական ծրագրի նախապատրաստման եւ ներկայացման ժամկետները: Tweet Դիտում՝ 3088