Հայ գործարարների համար արտահանման ուղեցույց է մշակվել
24.03.2011 | 16:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան: Մեդիամաքս: Քաղաքական եւ իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնը (AEPLAC) եւ Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ) այսօր Երեւանում ներկայացրել են հայ գործարարների համար մշակված արտահանման ուղեցույց:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, AEPLAC-ի ղեկավար Ալեքսեյ Սեկարեւն ասել է, որ Հայաստանում արտահանման գործընթացը կազմակերպելն իսկապես բարդ է, քանի որ արտահանման կանոնների, պահանջների մասին առկա տեղեկատվությունը շփոթեցնող է, եւ հույս է հայտնել, որ ուղեցույցը կօժանդակի հայ գործարարներին:
ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Կարեն Գեւորգյանն էլ ասել է, որ գործարարների շրջանում ուղեցույցը կտարածվի տպագիր եւ էլեկտրոնային կրիչների տարբերակներով, բացի այդ կունենա նաեւ առցանց տարբերակ, որը մշտապես կթարմացվի:
Արտահանման ուղեցույցը պարունակում է ընդհանուր տեղեկություններ ապրանքների արտահանման գործընթացի եւ պահանջվող փաստաթղթերի, միջազգային առեւտրային համաձայնագրերի եւ արտոնյալ ռեժիմների վերաբերյալ:
Ուղեցույցը ստեղծվել է AEPLAC փորձագետների կողմից Եվրոպական Միության ֆինանսական օժանդակությամբ` հաշվի առնելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ ՓՄՁ ԶԱԿ-ի փորձագետների նկատառումները:
Վերջին լուրեր
14.04.2025 | 13:54 Ֆինտեխ
14.04.2025 | 11:51 Նորություններ
14.04.2025 | 11:26 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: