Banks.am-ը եւ Rate.am-ը հայտարարել են համագործակցության մեկնարկի մասին

09.03.2010 | 12:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Banks.am եւ Rate.am ինտերնետային նախագծերը հայտարարել են համագործակցության մեկնարկի մասին:

Համագործակցության շրջանակներում www.Rate.am նախագծում ինտեգրվել է www.Banks.am պորտալի գլխավոր նորությունների բաժինը, իսկ www.Banks.am-ում` www.Rate.am-ի վիդջետը, որը ցույց է տալիս արտարժույթների փոխարժեքների` բանկերի ամենաշահավետ առաջարկները:

Banks.am-ը Հայաստանի ֆինանսաբանկային պորտալների առաջատարն է, եւ մենք ուրախ ենք, որ հայաստանյան ինտերնետում ի հայտ են գալիս նոր, հետաքրքիր նախագծեր: Rate.am նախագիծը մասսայականություն է վայելում հարմարավետության եւ գրագետ դիրքավորման շնորհիվ, եւ մենք որոշեցինք  գործընկերություն առաջարկել այդ ռեսուրսը մշակած SFL ընկերությանը”,- ասել է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի տնօրեն Արա Թադեւոսյանը: 

“Մենք ուրախ ենք Banks.am-ի հետ համագործակցության մեկնարկի համար: Վստահ եմ, որ մեր համագործակցությունը երկու ռեսուրսների այցելուներին թույլ կտա ավելի բազմազան տեղեկատվություն ստանալ ՀՀ ֆինանսական շուկայի մասին”,- ասել է SFL-ի գործադիր տնօրեն Արսեն Գեւորգյանը:
 
ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին են պատկանում լայն մասսայականություն վայելող www.Auto.am, www.Banks.am, www.Itel.am եւ www.Bravo.am հայաստանյան ինտերնետային ռեսուրսները: 2010թ. մարտի 1-ի դրությամբ բոլոր նախագծերի համախառն ամսական լսարանը կազմել է 260 000 այցելու:

Դիտում՝ 18860
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW