“ՎՏԲ-Հայաստան Բանկը” 2009թ. I եռամսյակը փակել է 136 մլն դրամ վնասով

29.04.2009 | 15:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “ՎՏԲ-Հայաստան Բանկը” 2009թ. I եռամսյակն ավարտել է 136 մլն դրամ վնասով:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում բանկի գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովն ասել է, որ վնասի 80%-ը պայմանավորված է եղել դրամի արժեզրկմամբ, իսկ մնացած 20%-ը` պահուստների ավելացմամբ` կապված տնտեսական բարդ իրավիճակի եւ փոխառուների դժվարությունների հետ:

“Ժամկետանց վարկերի մասնաբաժինը բանկի վարկային պորտֆելում ներկայումս կազմում է 1.5-2%”,- ասել է Վալերի Օվսյաննիկովը` հավելելով, որ բանկը չի դադարեցրել վարկավորումը եւ այս տարի ուշադրությունը շեշտադրելու է փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման, բանկային ծառայությունների որակի բարձրացման եւ ռիսկերի կառավարման ոլորտում քաղաքականության խստացման վրա:

Բանկի վարկային պորտֆելն ընթացիկ տարվա I եռամսյակում ավելացել է 5%-ով` կազմելով 74.2 մլրդ դրամ, հաճախորդներից ներգրավված միջոցների ծավալն ավելացել է 21%-ով` կազմելով 33.3 մլրդ դրամ, իսկ ժամկետային ավանդների ծավալն ավելացել է 40%-ով` կազմելով 20.7 մլրդ դրամ:

I եռամսյակում բանկի գործառնական եկամուտը կազմել է 1.6 մլրդ դրամ:

Դիտում՝ 14712

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW