Ամիօ բանկ. Ձեր ճամփորդական սովորությունները շատ բան են ասում ձեր մասին

10.06.2026 | 15:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամիօ բանկ #ճամփորդություն

Ամառը սկսվել է, իսկ դա նշանակում է, որ արդեն պետք է ճամփորդել։ Բայց Ամիօ բանկը մի քանի հարց ունի։


• Թռիչքից առաջ օդանավակայան հասնո՞ւմ եք ավելի շուտ, որպեսզի հանգիստ սպասեք թռիչքին, թե՞ ամեն ինչ վերջին պահին եք հասցնում։
• Նոր երկիր հասնելուն պես նախընտրո՞ւմ եք անմիջապես ունենալ ինտերնետ, թե՞ դա ձեզ համար երկրորդական հարց է:
• Ճամփորդելիս սիրո՞ւմ եք արագ լուծել ցանկացած հարց՝ սկսած ռեստորանի ամրագրումից մինչեւ ժամանցի տարբերակների որոնումը, թե՞ նախընտրում եք ամեն ինչ կազմակերպել տեղում։

• Օդանավակայանում նախընտրո՞ւմ եք արագ անցնել ստուգումները եւ խուսափել հերթերից, թե՞ դա այդքան էլ էական չէ։

Եթե հարցերի մեծ մասում ընտրեցիք առաջին տարբերակը, ապա գնահատում եք հարմարավետությունը, ժամանակն ու լավ կազմակերպված ճամփորդությունները։ Այդ դեպքում Amio Exclusive փաթեթը հենց ձեզ համար է։

Mastercard World Elite կամ Visa Infinite քարտ, օդանավակայանների բիզնես սրահներ, Fast Track ծառայություն, Concierge ծառայություն, ինտերնետ ռոումինգ, ճամփորդական ապահովագրություն, անհատական մենեջեր եւ բազմաթիվ այլ առավելություններ՝ մեկ փաթեթում։

Եվ ամենակարեւորը՝ պայմաններին համապատասխանելու դեպքում այս ամենից կարող եք օգտվել անվճար։

Դիմեք AMIO Mobile հավելվածի «Հայտեր» բաժնից կամ անցնել հետեւյալ հղմամբ՝ փաթեթին միանալու եւ մանրամասներին ծանոթանալու համար։

Փաթեթի միացման համար միանվագ եւ սպասարկման համար եռամսյակային գանձվում է 20,700 ՀՀ դրամ, եթե հաճախորդը չի բավարարում հետեւյալ պայմաններից որեւէ մեկը՝

Գործող հաշիվների (ներառյալ ավանդների եւ պարտատոմսերի) վերջին 3 ամիսների միջին օրական մնացորդը պետք է կազմի նվազագույնը 30 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ։

Վերջին 3 ամսվա ընթացքում հաշիվներով կամ քարտերով մուտքային միջին ամսական շրջանառությունը պետք է կազմի առնվազն 1,5 մլն ՀՀ դրամ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Դիտում՝ 546

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW