Ամիօ բանկը՝ որպես գրավիչ գործատու

26.05.2026 | 16:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամիօ բանկ #գրավիչ գործատու

Ամիօ բանկը զարգացնում է մարդակենտրոն եւ ճկուն (agile) աշխատանքային մշակույթ՝ ներդնելով ժամանակակից լուծումներ ուսուցման, զարգացման եւ կատարողականի կառավարման ոլորտներում։


Ամիօ բանկից հայտնել են, որ իրագործում են մի շարք ուսուցման եւ զարգացման ծրագրեր՝

●    Amio Base ծրագրի շրջանակում բանկի նոր աշխատակիցները ստանում են հաստիքի համար անհրաժեշտ բոլոր գիտելիքները։
●    Amio Academy առցանց ուսումնական հարթակը հնարավորություն է տալիս աշխատակիցներին կրթվել առցանց՝ իրենց հարմար ժամանակ։
●    Amio LeadUP առաջնորդության զարգացման ծրագիրը նախատեսված է բանկի միջին եւ բարձր օղակի ղեկավարների համար, ծրագրի նպատակն է առաջնորդության մշակույթի ամրապնդումն ու ղեկավարման կարողությունների զարգացումը։

Ամիօ բանկում աշխատակիցները մասնակցում են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կոնֆերանսների։ Բանկում զարգացած է նաեւ ներքին ուսուցման մշակույթը, որի շրջանակում հենց բանկի աշխատակիցներն են գիտելիքներով կիսվում գործընկերների հետ։

Նշվում է, որ Ամիօն թիմի մոտիվացվածության եւ արդյունավետության համար մշակել է նաեւ Կատարողականի կառավարման համակարգ, որը հնարավորություն է տալիս սահմանել հստակ անհատական նպատակներ եւ ապահովել արդյունքների ու կարողունակությունների թափանցիկ գնահատում յուրաքանչյուր աշխատակցի համար։

Ամիօ բանկի աշխատակիցները ստանում են նաեւ առավելությունների փաթեթ, որում ներառված են առողջության ապահովագրությունը, տարբեր առիթների համար ֆինանսական աջակցությունը, ճկուն աշխատանքային գրաֆիկ եւ բոնուսային համակարգ։

«Ամիօում կրթական եւ կատարողականի կառավարման համակարգերը կառուցված են բանկի հիմնարար արժեքների՝ մարդակենտրոնության, ազնվության եւ շարունակական զարգացման վրա։ Այս մոտեցումը նպաստում է այնպիսի միջավայրի ձեւավորմանը, որտեղ աշխատակիցների աճն ու մասնագիտական զարգացումը հաջողության կարեւոր նախադրյալներ են»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

Ամիօ բանկի թափուր հաստիքներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 2484

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW