«Ճկուն» ավանդ․ Հայէկոնոմբանկն առաջարկում է ներդրման ավելի հարմար տարբերակ

25.05.2026 | 16:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #«Ճկուն» ավանդ

«Ճկուն» ժամկետային ավանդն ամսական կայուն եկամուտ ստանալու, միաժամանակ Ձեր ֆինանսական միջոցներն ազատ տնօրինելու հարմար տարբերակ է: Այն հնարավորություն է տալիս համալրել ավանդի գումարը, մասնակի կամ ամբողջական ելքագրում անել՝ պահպանելով կուտակված տոկոսագումարը:


«Ճկուն» ավանդի ներդրման հիմնական պայմաններն են՝

Ժամկետը՝ 733 օր
Տոկոսագումարի վճարումը՝ ամսական

 

Արժույթ

AMD

USD

EUR

RUB

Գումար

200 հզր-50 մլն

400 -100 հզր

400 -100 հզր

20 հզր-10 մլն

Տարեկան անվանական տոկոսադրույք

մինչեւ 8.25%

մինչեւ 3.25%,

մինչեւ 1.25%

մինչեւ 5%

Տարեկան տոկոսային եկամտաբերություն

մինչեւ 8.57%

մինչեւ 3.30%

մինչեւ 1.26%

մինչեւ 5.12%

 
Ավանդը հնարավորություն է տալիս՝


•    կատարել ավանդի գումարի համալրում մինչեւ վերադարձման ժամկետին նախորդող 90-րդ օրը ներառյալ, 
•     կատարել ավանդի մասնակի կամ ամբողջական ելքագրում, ընդ որում՝ եթե պահանջվող գումարը բանկում ներդրված է եղել առնվազն 90 օր, ապա ելքագրումը կատարվում է տոկոսադրույքի պահպանմամբ։

Ավանդը հնարավոր է ներդնել ինչպես բանկի Գլխամասային գրասենյակում եւ մասնաճյուղերում (բացառությամբ «Արարատյան» եւ «Սիլաչի» մասնաճյուղերի), այնպես էլ AEB Online /AEB Mobile համակարգերով: 

Ստացվող տոկոսները հարկվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով եւ չափով:

Ավանդի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:

Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 3625

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW