ԱԶԲ-ն $250 միլիոն վարկ կտա արցախցիների բնակարանային խնդիրների լուծման համար

30.10.2025 | 12:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱԶԲ #արցախցի #բնակարան
Հայաստանի կառավարությունն Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ $250 միլիոնի նոր վարկային համաձայնագիր կստորագրի:  

Հիմնավորման մեջ ասվում է, որ գումարը կուղղվի Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին։ 

Նշվում է, որ ծրագրի շրջանակում ներկայում հավաստագիր է ստացել 3100 ընտանիք, որից 1140-ն իրացրել է այն։ Պետական բյուջեի միջոցներից արդեն իսկ ծրագրի շրջանակում վճարվել է ավելի քան 2 մլրդ դրամ։

Վարկի մարման ժամկետը 27 տարի է, որից արտոնյալ է 10 տարին:
Դիտում՝ 2001

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW