Մայիսի 31-ին ԿԲ կայքը եւ ԿԲ բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրը չեն գործի

30.05.2025 | 18:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ
Մայիսի 31-ին հասանելի չեն լինի Հայաստանի կենտրոնական բանկի կայքը եւ ԿԲ բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը, քանի որ ցանցային ենթակառուցվածքում իրականացվելու են տեխնիկական աշխատանքներ

«Ռեեստրի աշխատանքի ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված՝ հասանելի չեն լինի Ռեեստրից հարցման միջոցով տեղեկությունների ստուգմամբ աշխատող համակարգերի ծառայությունները, այդ թվում՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսավճարների չափով վճարված եկամտային հարկի վերադարձման դիմումների ընդունման էլեկտրոնային համակարգը, զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի կողմից դրոշմանիշային վճարների գումարների վերադարձման էլեկտրոնային համակարգը, ԱՊՊԱ ոլորտում ապահովադիրների կողմից տրամադրված բանկային հաշվեհամարի ստուգման համակարգը»,- ասվում է ԿԲ հաղորդագրությունում:
Դիտում՝ 3341

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW