«Fast Shift» վճարահաշվարկային ընկերությունը թողարկել է բլոկչեյն տեխնոլոգիայով «WalletX» էլեկտրոնային դրամապանակը՝ ստեղծելով վճարումների նոր մշակույթ Հայաստանում։«Բլոկչեյն տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ապահով, թափանցիկ եւ չկեղծվող գործարքներ իրականացնել, պաշտպանում է տվյալներն արտահոսքից։ Սա արագ եւ անվտանգ գործիք է, որ կիրառվում է վճարումների եւ տվյալների փոխանակման լավագույն փորձառություն ապահովելու համար»,- ասվում է հաղորդագրությունում:«Fast Shift» հավելվածի գլխավոր էջում կարելի է տեսնել WalletX դրամապանակը։ Սեղմելով «+» կոճակը՝ հավելվածի օգտատերերը հեշտությամբ կարող են մուտքագրել նախընտրած գումարի չափը եւ փոխանցել իրենց WalletX-ի հաշվին։ Fast Shift-ից հիշեցնում են, որ նախորդ տարի Fast Shift-ը Fastex-ի հետ համատեղ թողարկել է նոր թվային դրամ՝ AMDC-ն, որը նույնպես կիրառելի է WalletX-ում։«Մեծ ոգեւորությամբ ենք ներկայացնում մեր այս նախագիծը, որը յուրօրինակ նորություն է՝ իր AMDC թվային արժույթով։ Այն մեր օգտատերերին թույլ է տալիս ավելի հուսալի, ապահով միջավայրում կատարել իրենց վճարումները։ Մենք ստեղծում ենք նոր այլընտրանք հայկական վճարային հավելվածների ոլորտում՝ միջազգային ամենաբարձր որակներին համապատասխան»,- ասել է «Fast Shift» ընկերության գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանը: Ի դեպ, Fast Shift-ի օգտատերերը կարող են նաեւ հեշտությամբ լիցքավորել Fastex-ի իրենց դրամային հաշիվները։ Անհրաժեշտ է պարզապես Fast Shift հավելվածի «Փոխանցումներ» բաժնում ընտրել Fastex Exchange-ը, մուտքագրել Fastex ID-ն եւ լիցքավորել հաշիվը։ «Fast Shift» վճարահաշվարկային ընկերությունը վերաթողարկել է արագ, անվտանգ, ժամանակակից դիզայնով հավելված, որը ֆինտեխ նոր լուծումների հիման վրա մատուցում է 400-ից ավելի ծառայություններ։ «Fast Shift» վճարահաշվարկային ծառայության հավելվածը ներբեռնելու համար կարող եք անցնել հետեւյալ հղումով։Fast Shift վճարահաշվարկային ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Tweet Դիտում՝ 3067