IDBank-ն ու Իդրամը՝ Հորիզոն ճամբարում․ Մի դրամի ուժը

14.08.2024 | 13:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #Իդրամ #Մի դրամի ուժը
Օգոստոսի 7-ին IDBank-ի եւ Իդրամի աշխատակիցները Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում կազմակերպված «Հզոր միտք» ՀԿ-ի «Հորիզոն» ճամբարի հյուրերն էին։

Ճամբարի գլխավոր աջակից «Մի դրամի ուժը» հունիսին հավաքագրված ողջ հասույթ 4․046․161 դրամն ուղղել էր ճամբարին, որի շնորհիվ մարզաբնակ, ինչպես նաեւ Արցախից ու Ջավախքից 14-19 տարեկան շուրջ 100 երիտասարդ հնարավորություն է ունեցել զարգացնել առաջնորդական հմտությունները, շփվել ոլորտի մասնագետների հետ եւ արժեքավոր կապեր ստեղծել։

««Հորիզոն» ճամբարը կրթական նախաձեռնություն է, իսկ կրթությունը Իդրամի եւ IDBank-ի համար առաջնային է եւ մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ուղղությունների հիմքում է։ Ճամբարի այս փուլում 100-ից ավելի երեխա ստացավ առաջնորդական ու շատ այլ հմտությունների կրթություն, որն իրենց հետագա կյանքի համար շատ հարկավոր է լինելու», - նշել է IDBank-ի եւ Իդրամի Հաղորդակցման եւ ԿՍՊ ստորաբաժանման ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը։

««Մի դրամի ուժի» գաղափարը շատ հետաքրքիր է, քանի որ մարդիկ, իրենց մի փոքր լուման ներդնելով, մեծ բարիք են ստեղծում։ Նմանօրինակ ֆինանսավորումներն ու տարբեր ծրագրերին աջակցությունները հիմք են ստեղծում մնացած ընկերությունների համար եւս միանալ այսպիսի նախաձեռնություններին, իսկ դա ամենակարեւորն է», - ասել է «Հզոր միտք» ՀԿ-ի նախագահ Մհեր Մկրտչյանը։



«Ջերմ ու հիշարժան հանդիպմանն էր միացել նաեւ Իդրամ Ջունիորը՝ ճամբարի մասնակիցների համար բերելով հետաքրքրաշարժ ինտելեկտուալ խաղ, իսկ հաղթողներին՝ նաեւ նվերներ։ Ընկերությունների աշխատակիցները նաեւ ֆինանսական գրագիտության թեմայով քննարկում են անցկացրել ճամբարականների հետ։

Հանդիպման ավարտին տասը ամենաակտիվ ճամբարական IDBank-ի եւ Իդրամի կողմից նվեր է ստացել 60, 40 եւ 30 հազար դրամ արժողությամբ բանկի լոյալության նոր միավորներ՝ idcoin-ներ, որոնք կարելի է ծախսել ըստ ցանկության՝ ավելի քան 22 000 վաճառակետերում, որտեղ կա Իդրամ QR-ով վճարման հնարավորություն»,- ասվում է հաղորդագրությունում:

Նշվում է, որ idcoin կարելի է ստանալ պրոդուկտների, արշավների, հավատարմության այլ ծրագրերի շրջանակում, որոնց մասին կարելի է տեղեկանալ IDBank-ի պաշտոնական կայքից։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 12298
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW