ՌԴ-ում մեկնաբանել են SWIFT-ի ռուսաստանյան նմանօրինակի դեմ պատժամիջոցները

26.06.2024 | 17:26 Գլխավոր էջ / Նորություններ /
Ռուսաստանի Կենտրոնական բանկը մեկնաբանել է SWIFT-ի ռուսաստանյան նմանօրինակի՝ Կենտրոնական բանկի ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգի (SPFS) դեմ պատժամիջոցները։

Կարգավորիչի նախագահի առաջին տեղակալի Վլադիմիր Չիստյուխինի խոսքերով, Ռուսաստանի Բանկը ակնկալում է իր գործընկերների հետ գտնել պատժամիջոցների պայմաններում SPFS-ի պատշաճ գործելու միջոց, հաղորդում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը:

Նշենք, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի շրջանակում ԵՄ-ն միջոցներ է կիրառել Ռուսաստանի Բանկի SPFS-ի դեմ: ԵՄ խորհրդի կայքում հրապարակված հաղորդագրությունում ասվում է, որ Ռուսաստանի սահմաններից դուրս գործող ԵՄ կազմակերպություններին արգելվել է միանալ SPFS-ին կամ ֆինանսական հաղորդագրությունների նմանատիպ ծառայություններին։ Բացի այդ, ԵՄ օպերատորներին արգելվել է նաև Ռուսաստանի սահմաններից դուրս SPFS օգտագործող հատուկ ցուցակված կազմակերպությունների հետ գործարքներ կատարել:
Դիտում՝ 2063

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW