Ամերիաբանկն արժանացել է «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի 3 մրցանակի «Աշխարհի լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխության շրջանակում, մասնավորապես` «Լավագույն նորարարությունը եւ տրանսֆորմացիան Հայաստանում 2023թ.», «Լավագույն օնլայն պրոդուկտային առաջարկները Հայաստանում 2023թ.» եւ «Լավագույնը սպառողական վարկավորման ոլորտում Հայաստանում 2023թ.»: «Հաղթողներն ընտրվել են ըստ մի շարք չափանիշների, ինչպիսիք են թվային ծառայություններից օգտվող հաճախորդներին ներգրավելու եւ սպասարկելու ռազմավարության արդյունավետությունը, թվային ծառայություններից օգտվող հաճախորդների քանակական աճը, առաջարկվող թվային պրոդուկտների բազմազանությունը, թվային նախաձեռնությունների արդյունքում հաճախորդների սպասարկման որակի բարելավումը, ինտերնետային կայքի/բջջային հավելվածի կառուցվածքն ու ֆունկցիոնալությունը, ինչպես նաեւ առցանց առաջարկվող պրոդուկտների առավելություններն ու ներդրման հաջողությունը»,- ասված է բանկի հաղորդագրությունում: «Global Finance» ամսագրի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր Ջոզեֆ Ջիարապուտոն նշել է. «Արհեստական բանականության եւ մեքենայական ուսուցման արագընթաց զարգացման պայմաններում լավագույն թվային պրոդուկտների չափանիշները շարունակաբար փոփոխվում են: «Global Finance»-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխության շրջանակներում մրցանակներ են շնորհվում այն ֆինանսական հաստատություններին, որոնք թվայնացման առաջամարտիկներն են»:«Ժամանակակից թվային տեխնոլոգիաների ներդրման միջոցով բիզնեսի համակողմանի եւ շարունակական տրանսֆորմացիան մեր ռազմավարական գերակայություններից է։ Այդ ճանապարհը մենք դեռ տարիներ առաջ ենք սկսել՝ նպատակաուղղված եւ հետեւողական աշխատանքով կատարելագործելով ու զարգացնելով մեր թվային լուծումներն ու էկոհամակարգերը։ Այս մրցանակները մեր հաճախորդների համար լավագույն թվային փորձառությունն ապահովելուն ուղղված մեր ջանքերի արդեն միջազգային մակարդակով ճանաչումն ու գնահատումն են»,- ասել է Ամերիաբանկի Մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը:2023թ. I կիսամյակում բանկի.• ընդհանուր գործարքների 98%-ն իրականացվել է հեռավար և թվային ուղիներով,• անկանխիկ գործարքների 82%-ն իրականացվել է առանց բանկի մասնաճյուղ այցելելու,• հաշվետեր հաճախորդների 73%-ն օնլայն բանկինգի օգտատեր է,• մոբայլ և ինտերնետ բանկինգ համակարգերի օգտատերերի քանակը 2022թ. տարեվերջի համեմատ աճել է 24%-ով,• սպառողական վարկերի ընդհանուր պորտֆելում առցանց տրամադրված վարկերը կազմել են 76%,• առաջնային շուկայի հիփոթեքային վարկերի 33%-ը տրամադրվել է թվային ուղիներով,• մինչև 750 մլն ՀՀ դրամ տարեկան շրջանառություն ունեցող փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրված վարկերի 70%-ը տրամադրվել է թվային ուղիներով:Նշենք, որ Ամերիաբանկը ներկայումս առաջարկում է շուրջ 45 առցանց ծառայություն: Tweet Դիտում՝ 22046