1000 խոշոր հարկատուների ցանկում ՀՀ առեւտրային բանկերի տեղակայվածության կիսամյակային ՀԲՄ վերլուծությունը

28.07.2023 | 17:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԲՄ #ՊԵԿ #բանկեր #հարկատու
Հայաստանի 18 առեւտրային բանկից 17-ը 2023 թվականի 1-ին կիսամյակի կտրվածքով շարունակում է դիրքային առաջընթաց գրանցել Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից հրապարակված առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում: Հաշվետու կիսամյակում բանկերը քանակական ներկայացվածությամբ ապահովել են 1.7% տեսակարար կշիռ, իսկ վճարած հարկերի առումով՝ 10.6%:

Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) վերլուծել է առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում ՀՀ առեւտրային բանկերի ընդգրկվածության միտումներն ու հետեւել բանկային համակարգի կատարած հարկային վճարումների ընթացիկ ցուցանիշներին ու ծավալներին:



ՀԲՄ վերլուծության մեջ նշվում է, որ համաձայն ՊԵԿ-ի կողմից հրապարակված կիսամյակային վիճակագրության, հարկային մուտքերը բոլոր 1000 կազմակերպությունների գծով կազմել են 874.5 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 21.1%-ով:

Հաշվետու ժամանակահատվածում վերոնշյալ ցանկում ընդգրկված 17 առեւտրային բանկերը գեներացրել են 93.1 մլրդ դրամի չափով հարկային մուտքեր, որը կազմել է ընդհանուր ծավալի 10.6%-ը: Համեմատության համար նշվում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված ցուցանիշն ավելացել է 60.2 մլրդ ՀՀ դրամով, այսինքն՝ հավելաճը կազմել է շուրջ 182.9%:



«2023թ․ առաջին կիսամյակում առեւտրային բանկերի վճարած ընդամենը հարկերի միջինացված ցուցանիշը մեկ բանկի հաշվով կազմել է 5 478 մլն դրամ, որն ավելի քան 6 անգամ գերազանցում է մնացած հարկ վճարողների միջինացված ցուցանիշը՝ կազմելով 795 մլն դրամ: Հարկ է նկատել, որ նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածում այս ցուցանիշը բանկերի մասով կազմել է՝ 2 055 մլն դրամ, որը եւս գերազանցում էր մնացած հարկ վճարողների միջինը (701մլն դրամ) շուրջ 3 անգամ:
 



1000 խոշոր հարկատուների վճարած ուղղակի հարկերի ծավալը շահութահարկի եւ եկամտահարկի գծով կազմել է 332.7 մլրդ ՀՀ դրամ, որից բանկերի վճարած ուղղակի հարկերը կազմել են շուրջ 86.9 մլրդ դրամ կամ ընդհանուր ուղղակի հարկերի 202.7%-ը: Այս ցուցանիշի մասով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 58.2 մլրդ դրամի կամ 65% աճ:

Ուշագրավ է, որ առեւտրային բանկերի վճարած շահութահարկի եւ եկամտահարկի միջինացված ցուցանիշը մեկ բանկի հաշվով կազմել է 5 109 մլն դրամ՝ գերազանցելով մնացած կազմակերպությունների միջինացված ցուցանիշը, որը կազմել է 250 մլն դրամ: Նշված ցուցանիշը նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածում կազմել է 1 792 մլն դրամ, որը եւս գերազանցում էր մնացած կազմակերպությունների միջինը (224 մլն դրամ):
Դիտում՝ 2403
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW