Հայաստանի 18 առեւտրային բանկերից 17-ն ընդգրկվել է 2023թ. հունվար-հունիս ամիսների ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցուցակում՝ ընդհանուր առմամբ պետական բյուջե վճարելով 93.14 մլրդ դրամի հարկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 33.99 մլրդ դրամի փոխարեն (աճ՝ 178.9%):2023թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն Ամերիաբանկն է, որն, ընդհանուր առմամբ, պետական բյուջե է վճարել 19.87 մլրդ դրամի հարկ:Բանկի վճարած հարկերը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել են 317.4%-ով, իսկ ընդհանուր հարկատուների ցուցակում բանկը 4-րդն է:Արդշինբանկը՝ 18.92 մլրդ դրամ հարկերի ծավալով երկրորդ ամենախոշոր հարկատու բանկն է (2022թ. նույն ժամանակահատվածում բանկը պետական բյուջե է վճարել 3.65 մլրդ դրամ): Վերջինի վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 417.7%-ով, իսկ ընդհանուր հարկատուների ցուցակում բանկը 5-րդն է:Նրան հաջորդում են Ակբա բանկը՝ 8.91 մլրդ դրամ (11-րդ տեղ, աճ՝ 114.6%), Ինեկոբանկը՝ 7.35 մլրդ դրամ հարկերի ծավալով (16-րդ տեղ, աճ՝ 143.8%), իսկ ամենախոշոր հարկատու բանկերի հնգյակը եզրափակում է Evocabank-ը՝ 2023թ. առաջին կիսամյակում պետբյուջե վճարելով 6.48 մլրդ դրամ հարկ (19-րդ տեղ, աճ՝ 746.7%)։1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներկայացված են նաեւ.Կոնվերս Բանկը՝ 5.42 մլրդ դրամ (23-րդ տեղ, աճ՝ 142%), IDBank-ը՝ 4.57 մլրդ դրամ (31-րդ տեղ, աճ՝ 268.7%),ԱրարատԲանկը՝ 3.94 մլրդ դրամ (34-րդ տեղ, աճ ՝ 234.5%),Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՝ 3.91 մլրդ դրամ (35-րդ տեղ, աճ ՝ 219.7%),Հայէկոնոմբանկը՝ 2.58 մլրդ դրամ (60-րդ տեղ, աճ՝ 48.8%),Ֆասթ Բանկը՝ 2.3 մլրդ դրամ (69-րդ տեղ, աճ ՝ 364.5%),Յունիբանկը՝ 2.23 մլրդ դրամ (70-րդ տեղ, աճ՝ 112.1%),ՎՏԲ-Հայաստան Բանկը ՝ 2.14 մլրդ դրամ (76-րդ տեղ, աճ՝ 8.3 %),Արմսվիսբանկը՝ 1․88 մլրդ դրամ (85-րդ տեղ, անկում՝ 14.8%),Հայբիզնեսբանկը՝ 1.35 մլրդ դրամ (127-րդ տեղ, անկում ՝ 49.1%),Մելլաթ Բանկը՝ 0.8 մլրդ դրամ (196-րդ տեղ, աճ՝ 30%),Բիբլոս Բանկ Արմենիան՝ 0.5 մլրդ դրամ (319-րդ տեղ, աճ՝ 14.7%)։Աննա Այվազյան Tweet Դիտում՝ 2217