2022-ին ՌԴ Կենտրոնական բանկի կրած վնասն աճել է ավելի քան 27 անգամ

30.03.2023 | 08:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՌԴ #Կենտրոնական բանկ #վնաս
2022 թվականին Ռուսաստանի Բանկի (ԿԲ) կրած վնասը կազմել է 721,7 միլիարդ ռուբլի, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով կարգավորիչի տարեկան հաշվետվությունը։

2021 թվականի համեմատ բացասական ֆինանսական արդյունքն աճել է 27,4 անգամ․ այն ժամանակ ցուցանիշը -26,3 միլիարդ ռուբլու մակարդակում էր։

Ռուսաստանի Բանկը վնաս է կրում արդեն վեց տարի անընդմեջ. 2017 թվականին, երեք բանկային խմբերի ֆինանսական առողջացման համար զգալի ծախսերից հետո, Կենտրոնական բանկը գրանցել էր 435,3 միլիարդ ռուբլու զուտ վնաս։ Դա պատմական ռեկորդ էր։ Միաժամանակ, Կենտրոնական բանկի մասին օրենքի համաձայն՝ «շահույթ ստանալը Ռուսաստանի Բանկի նպատակը չէ»։

«Ռուսաստանի Բանկի 2022 թվականի տարեկան հաշվեկշռի եւ ֆինանսական գործունեության ցուցանիշները ձեւավորվել են ֆինանսական համակարգի, Ռուսաստանի Բանկի եւ իրական հատվածի վրա պատժամիջոցների ճնշման զգալի ուժեղացման պայմաններում: Այս գործընթացներն ուղեկցվել են ֆինանսական շուկաներում բարձր տատանումներով, ռուբլու փոխարժեքի թուլացմամբ, գնաճային ճնշման ավելացմամբ եւ գործարար ակտիվության անկմամբ»,- ասված է ՌԴ ԿԲ հաշվետվության մեջ։

Կարգավորիչը նշում է երկու գործոններ, որոնք 2022 թվականին հանգեցրել են բացասական ֆինանսական արդյունքի.

- «Открытие» բանկի բաժնետոմսերի իրացումից եւ Minbank-ի բաժնետոմսերի ժամանակավոր փոխանցումից Ավանդների ապահովագրման գործակալության հաշվեկշռին (մինչեւ «Պրոմսվյազբանկ»-ի հետ գործարքը) ստացված վնասը։ Այս գործարքների մասով Կենտրոնական բանկի զուտ ծախսերը կազմել են 382,2 միլիարդ ռուբլի։ 2022 թվականի դեկտեմբերին կարգավորիչը հայտարարել էր, որ պայմանագիր է կնքել «Открытие» բանկը ՎՏԲ խմբին 340 միլիարդ ռուբլով վաճառելու մասին: Այս գումարի երկու երրորդը պետք է վճարվեր դրամական միջոցներով, իսկ մեկ երրորդը դաշնային փոխառության պարտատոմսերով։



- Օտարերկրյա թողարկողների պարտքային պարտավորությունների «չիրականացված վերագնահատումից» ստացված 315 միլիարդ ռուբլու վնասը։

ՌԴ Կենտրոնական բանկի ընդհանուր ակտիվները 2022 թվականի արդյունքներով կրճատվել են 9,9%-ով՝ հասնելով 47,2 տրիլիոն ռուբլու։ Հիմնական նվազումը բաժին է ընկել արտարժութային ակտիվներին եւ թանկարժեք մետաղներին, կարգավորիչը դա պայմանավորում է հիմնական արժույթների նկատմամբ ռուբլու ամրապնդմամբ։

Հաշվետու ժամանակահատվածում Ռուսաստանի Բանկի ընդհանուր պարտավորությունները կրճատվել են 4,7%-ով՝ հասնելով 34,5 տրիլիոն ռուբլու։

Դիտում՝ 7526
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW