Ռուսաստանյան ՎՏԲ-ն կգնի «Открытие» բանկը 340 միլիարդ ռուբլով

22.12.2022 | 15:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ #«Открытие» #վաճառք
Ռուսաստանի Կենտրոնական բանկի տնօրենների խորհուրդը պաշտոնապես որոշում է ընդունել «Открытие» բանկը վաճառել ՎՏԲ-ին, գործարքի գումարը կկազմի 340 միլիարդ ռուբլի, ասված է կարգավորիչի հաղորդագրության մեջ, որը մեջբերում է RBC-ն։

Նշվում է, որ Կենտրոնական բանկը որոշել է վաճառել «Открытие» բանկի բաժնետոմսերը շուկայական արժեքով։ Անկախ գնահատողը՝ Business Solutions and Technologies-ը (նախկինում՝ Deloitte) գնահատել է դրանց շուկայական արժեքը 328-374 միլիարդ ռուբլու միջակայքում: Ռուսաստանի բանկը (ԿԲ) եւ ՎՏԲ բանկը պայմանագիր են կնքել «Открытие» բանկի 100% բաժնետոմսերի վաճառքի վերաբերյալ, համաձայն որի բաժնետոմսերի գնման գինը կազմում է 340 միլիարդ ռուբլի:

«Կողմերը պայմանավորվել են, որ «Открытие» բանկի բաժնետոմսերի սեփականության իրավունքը կանցնի ՎՏԲ բանկին ոչ ուշ, քան 2022 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ՎՏԲ բանկի վճարային պարտավորությունների ամբողջական կատարման պայմանով»,- ասված է հաղորդագրության մեջ։

«Открытие» բանկը եւ Ղրիմի Ռուսաստանյան ազգային առեւտրային բանկը (РНКБ) ՎՏԲ-ին միավորելու մտադրությունը հայտնի դարձավ այս տարվա ապրիլին. գաղափարը ներկայացրել էր ՎՏԲ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը:

Համակարգային նշանակություն ունեցող երկու բանկերն էլ հայտնվել էին արգելափակող պատժամիջոցների տակ այս տարվա փետրվարին, դրանց միավորումը թույլ կտա օպտիմալացնել «բյուջեի ծախսերը՝ բանկային հատվածը կայունացնելու համար», նշել էր «Կոմերսանտ»-ի աղբյուրը:

«Открытие» բանկը ղեկավար Միխայիլ Զադորնովը դեմ էր արտահայտվել միավորմանը։
Դիտում՝ 14945
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW