Alibaba-ն կիրականացնի ընկերության ողջ պատմության մեջ բիզնեսի ամենախոշոր կորպորատիվ վերակազմավորումը․ այն հիմնադրվել է Ջեկ Մայի կողմից ավելի քան երկու տասնամյակ առաջ Չինաստանի Հանչժոու քաղաքում:ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ընկերության պաշտոնական լրատվական պորտալում հրապարակված հաղորդագրության մեջ։Կորպորացիան կվերակազմավորի իր բիզնեսը՝ ստեղծելով վեց անկախ ստորաբաժանումներ․ Cloud Intelligence Group (ամպային տեխնոլոգիաներ), Taobao-Tmall (էլեկտրոնային առեւտուր), Cainiao (խելացի լոգիստիկ գործառնություններ), տեղական ծառայությունների սպասարկման խումբ, Global Digital Business Group (գլոբալ թվային բիզնես գործառնությունների բաժին), թվային մեդիայի եւ զվարճանքի բաժին:Միաժամանակ, ինչպես նշել են ընկերությունում, Նյու Յորքի եւ Հոնկոնգի ֆոնդային բորսաներում նրա ցուցակման կարգավիճակը կմնա անփոփոխ։ 30.11.2022 | 12:36 FT. Տեխնոլոգիական ոլորտի նկատմամբ խիստ միջոցների ֆոնին Ջեկ Ման լքել է Չինաստանը Հոլդինգը կղեկավարի Alibaba-ի տնօրենների խորհրդի նախագահ Դանիել Չժանը (Չժան Յոնգ), սակայն նա յուրաքանչյուր ստորաբաժանման ղեկավարներին կփոխանցի բոլոր գործառնական որոշումները՝ կապված աշխատակիցներին աշխատանքի ընդունելու եւ հեռացնելու, հետազոտությունների, շահույթի եւ վնասի հետ: Բացի այդ, նա կհամակարգի խելացի ամպային տեխնոլոգիաների ուղղությունը։«Այս փոխակերպումը թույլ կտա մեր ամբողջ բիզնեսին դառնալ ավելի ճկուն, բարելավել որոշումների կայացման գործընթացը եւ ավելի արագ արձագանքել շուկայի փոփոխություններին»,- ասված է Դանիել Չժանի ուղերձում։ «Շուկան լակմուսի լավագույն թուղթն է։ Յուրաքանչյուր բիզնես խումբ եւ ընկերություն կկարողանա ինքնուրույն իրականացնել կապիտալի ներգրավում եւ IPO, երբ պատրաստ լինի»,- հավելել է նա: Tweet Դիտում՝ 4784