Ջեկ Ման կկորցնի վերահսկողությունը Ant Group-ի նկատմամբ

07.01.2023 | 20:44 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Ջեկ Մա #Ant Group #Alibaba
Ant Group-ը՝ Alibaba Group-ի ֆինանսական ստորաբաժանումը, որին պատկանում է AliPay վճարային համակարգը, հայտարարել է բաժնետերերի կազմի եւ ձայների իրավունքի բաշխման փոփոխությունների մասին։

Դրանց արդյունքների համաձայն՝ ընկերության հիմնադիր Ջեկ Ման փաստացի կկորցնի վերահսկողությունը Ant Group-ի նկատմամբ։

RB.ru-ի փոխանցմամբ՝ հաղորդագրության մեջ նշվում է, որ այժմ ընկերության տնօրենների խորհրդում կեսը կազմում են չորս անկախ տնօրեններ։ Ant Group-ը նախատեսում է դրանց թիվը հասցնել հինգի, ինչի արդյունքում անկախ տնօրենները կստանան մեծամասնություն խորհրդի կազմում։

Փոփոխվում է նաեւ ընկերության բաժնետերերի ձայների իրավունքի բաշխման կարգը․ Ջեկ Մայից՝ տասը հոգու, ներառյալ՝ հիմնադիրը, ղեկավարության եւ անձնակազմի ներկայացուցիչները։ Փաստացի, դա կզրկի Մային Ant Group-ի նկատմամբ վերահսկողությունից:

Այժմ ընկերության հիմնադիրը եւ երեք այլ ներդրողներ միագումար տնօրինում են Ant Group-ի 53,46%-ը: Bloomberg-ի հաշվարկներով՝ բոլոր փոփոխություններից հետո Մային կմնա ընդամենը 6,2%-ը։

Որոշումն ընդունվել է կորպորատիվ կառավարումն օպտիմալացնելու եւ «քվեարկելու ընթացքում բաժնետերերի շահերն իրենց տնտեսական շահերի հետ համաձայնեցնելու» նպատակով։



Հիշեցնենք, որ օրերս Ant Group ֆինտեխ հսկան ստացել էր թույլտվություն ավելացնելու սպառողական վարկավորման իր ստորաբաժանման կապիտալը։ Ստորաբաժանումը ստեղծվել էր 2021 թվականին՝ ֆինտեխ ընկերության վերակազմակերպման շրջանակում։ Դրա մասին հայտարարվել էր, երբ Չինաստանի կարգավորիչները 2020 թվականի վերջին անսպասելիորեն չեղարկեցին Ant Group-ի IPO-ն:

Նշենք, որ նոյեմբերի վերջին Financial Times-ը գրել էր Alibaba-ի հիմնադիր, միլիարդատեր Ջեկ Մայի՝ Չինաստանից հեռանալու եւ Ճապոնիայում բնակություն հաստատելու մասին։ Դրանից հետո նաեւ հայտնի դարձավ, որ Ման դադարել է ղեկավարել Չինաստանի ամենաազդեցիկ բիզնես ասոցիացիաներից մեկը։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 43441
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW