Ջեկ Մային հեռացրել են Չինաստանի ազդեցիկ բիզնես կառույցի ղեկավարի պաշտոնից
08.12.2022 | 17:56 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ 24.co.za

2015 թվականին Ման իր հայրենի Չժեցզյան նահանգում օգնեց ստեղծել Ձեռներեցների գլխավոր ասոցիացիան, որը դարձավ ամենահայտնին Չինաստանում, իսկ Չժեցզյան նահանգն անվանվեցին չինական կապիտալիզմի հայրենիք, գրում է FT-ն։
Դեկտեմբերի 7-ին ասոցիացիան հայտարարեց, որ իր նոր ղեկավարն է դարձել Chint Group-ի (էներգետիկ լուծումներ մատակարարող) նախագահ Նան Ցունհույը, իսկ Ման կլինի «խորհրդական»:
Ասոցիացիային մոտ կանգնած երկու աղբյուր պարբերականին հայտնել են, որ Մային փոխարինելու գաղափարը քննարկվել է դեռեւս 2020 թվականից, երբ նա սկսել է խնդիրներ ունենալ Պեկինի հետ, սակայն որոշվել է սպասել մինչեւ միլիարդատիրոջ շուրջ աղմուկը կմարի։
Դեկտեմբերի 7-ին ասոցիացիայի տարեկան ժողովի զեկուցողը Չինաստանի Կոմունիստական կուսակցության բարձրաստիճան պաշտոնյան էր։ «Դուք պետք է ուժեղացնեք ձեր քաղաքական գիտակցությունը եւ խրախուսեք Չժեցզյանի ձեռներեցների լայն զանգվածներին հետեւել կուսակցությանը»,- հայտարարել էր նա:
FT-ի զրուցակիցները հայտնել են, որ Ման չի մասնակցել միջոցառմանը, մինչդեռ նախկինում մեկ անգամ չէ, որ ելույթ է ունեցել ասոցիացիայի տարեկան ժողովներին։
Ջեկ Մայի խնդիրները սկսվեցին 2020 թվականին, երբ նա քննադատեց չինական ֆինանսական համակարգը: Դրանից հետո իշխանությունները վերջին պահին չեղարկեցին Alibaba-ի դուստր ձեռնարկության՝ Ant Group ֆինտեխ ընկերության IPO-ն եւ հակամենաշնորհային հետաքննություն սկսեցին Alibaba-ի դեմ, որն ավարտվեց ռեկորդային տուգանքով:
Վերջերս Financial Times-ը գրել էր, որ Ջեկ Ման կես տարի առաջ լքել է Չինաստանը եւ բնակվում է Ճապոնիայում։ Ըստ թերթի՝ Ման մեկնել է Չինաստանից «Պեկինի կողմից երկրի տեխնոլոգիական ոլորտի եւ դրա ամենաազդեցիկ գործարարների նկատմամբ շարունակվող խիստ միջոցների ֆոնին»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: