Կիեւը Raiffeisen բանկային խումբը ներառել է «պատերազմի միջազգային հովանավորների» ցանկում
24.03.2023 | 15:03 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ euromoneydigital.com

Ուկրաինայի Կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալությունը Raiffeisen բանկային խումբը ներառել է «պատերազմի միջազգային հովանավորների» ցանկում՝ պայմանավորված հանգամանքով, որ այն շարունակում է աշխատել Ռուսաստանում։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նախօրեին հայտնել է ուկրաինական գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալությունն ավստրիական Raiffeisen Bank International բանկային խումբն ընդգրկել է պատերազմի միջազգային հովանավորների ցանկում այն պատճառով, որ բանկը շարունակում է իր աշխատանքը Ռուսաստանում»,- ասված է գերատեսչության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Գործակալությունը գտնում է, որ բանկի գործունեությունն իրականում խոսում է « Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչման մասին»։
Raiffeisenbank-ը Ռուսաստանում աշխատում է 1996 թվականից եւ հանդիսանում է ավստրիական խոշորագույն բանկային խմբերից մեկի՝ Raiffeisen Bank International AG-ի դուստր կառույցը։
Մարտի սկզբին Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը հայտարարել էր, որ ավստրիական Raiffeisen Bank International (RBI) բանկային խումբը պետք է ինքնուրույն որոշումներ կայացնի ռուսաստանյան շուկայից դուրս գալու վերաբերյալ։
«Ես կապի մեջ եմ RBI-ի հետ, որն, ի վերջո, պետք է ինքնուրույն որոշում կայացնի, թե ինչպես է վարվում այս պարագայում: Իմ կարծիքով, մինչ այժմ բանկը ողջամտորեն է գործել. սպասել է, թե ինչպես կզարգանա իրավիճակը եւ դիտարկել բոլոր սցենարները»,- ընդգծել էր նախարարը։
Ավելի վաղ Raiffeisen-ի գործադիր տնօրեն Յոհան Շտրոբլը Financial Times-ի հետ զրույցում ասել էր. «Մի կողմից, մենք ունենք շատ լավ արդյունքներ, բայց մյուս կողմից՝ հսկայական խնդիրներ»:
Թերթի տվյալներով՝ Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության սկզբից մեկ տարվա ընթացքում Raiffeisenbank-ը խզել է հարաբերությունները ռուսաստանյան մոտ 30 խոշոր հաճախորդի՝ «օլիգարխների եւ բիզնեսի» հետ, ինչպես նաեւ 30%-ով կրճատել է ռուսաստանյան բիզնեսի վարկավորումը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: