«Շատ լավ արդյունքներ, բայց հսկայական խնդիրներ»՝ Raiffeisen-ում
28.02.2023 | 14:12 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ euromoneydigital.com

Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին Financial Times-ին (FT) ասել է բանկի թոփ-մենեջերներից մեկը (նրա անունը չի բացահայտվում):
FT-ն, վկայակոչելով Raiffeisen-ը, մանրամասնում է, որ խումբը 2022 թվականին ստացել է €3,6 միլիարդի շահույթ (2021 թվականին՝ €1,4 միլիարդի): Այդ գումարի 60%-ը (€2,2 միլիարդ) բաժին է ընկնում խմբի ռուսաստանյան եւ բելառուսական բիզնեսներին՝ չորս անգամ ավելի, քան 2021 թվականին։
«Մի կողմից, մենք ունենք շատ լավ արդյունքներ, բայց մյուս կողմից՝ հսկայական խնդիրներ»,- թերթին ասել է Raiffeisen-ի գործադիր տնօրեն Յոհան Շտրոբլը:
FT-ն նշում է, որ Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության սկզբից մեկ տարվա ընթացքում Raiffeisenbank-ը խզել է հարաբերությունները ռուսաստանյան մոտ 30 խոշոր հաճախորդի՝ «օլիգարխների եւ բիզնեսի» հետ, ինչպես նաեւ 30%-ով կրճատել է ռուսաստանյան բիզնեսի վարկավորումը։
Սակայն, ինչպես գրում է թերթը, պարզ չէ՝ արդյոք բանկը կկարողանա հետագայում եւս կրճատել վարկավորումը Ռուսաստանում։ Շտրոբլը, մեկնաբանելով այս իրավիճակը, նշել է, որ բացված վարկային գծերի բացակայությունը կարող է խանգարել, «եթե բանկը վաճառելու ցանկություն կա»։ Նա հավելել է, որ Raiffeisen-ը դեռեւս միայն մեկ բանակցություն է վարել ռուսաստանյան բիզնեսի հնարավոր վաճառքի շուրջ, բայց այն «մտել է փակուղի»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: