Raiffeisen Bank International-ը (RBI) շարունակում է ուսումնասիրել իր ռուսաստանյան «դուստր» կառույցի՝ Raiffeisenbank-ի բոլոր հնարավոր ապագա ռազմավարությունները, ներառյալ՝ բանկի կապիտալից հանգամանորեն մտածված դուրս գալը: Այս մասին ասված է Frank Media-ի հարցմանն ուղղված RBI-ի ներկայացուցչի պատասխանում: Նա ընդգծել է, որ RBI-ի այս դիրքորոշումը մնում է արդիական։ Frank Media-ի աղբյուրներն ավելի վաղ հայտնել էին, որ ՎՏԲ խմբի ղեկավարությունը բանակցություններ է վարում իր դուստր բանկի՝ VTB Bank Europe-ի ակտիվները Raiffeisen Bank International-ի ռուսաստանյան ակտիվների հետ փոխանակելու շուրջ: Խումբը փոխանակման գործարքի համար փորձում է թույլտվություն ստանալ Եվրոպական կենտրոնական բանկից (ԵԿԲ): 05.05.2022 | 09:26 Raiffeisen Bank-ն առաջարկներ է ստացել Ռուսաստանում իր բանկը վաճառելու մասին Պատասխանելով այս բանակցությունների մասին հարցին՝ Ռուսաստանի ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Մոիսեեւը նշել է, որ «բանկերը փնտրում են ցանկացած ճանապարհ՝ որեւէ բան անելու իրենց արգելափակված «դուստր» կառույցների հետ», քանի որ դրանցից շատերի համար դա «ակտիվների զգալի մասն է»։ Մոիսեեւը, որը գործարքների համար թույլտվություններ տրամադրող կառավարական հանձնաժողովի անդամ է, կիսվել է, որ այնտեղ աշխատելիս տեսնում է վարկերի եւ արժեթղթերի ակտիվ փոխանակում. բանկերը ներդրումները պահպանելու համար դիմում են ցանկացած միջոցի։ Tweet Դիտում՝ 7503