Raiffeisen Bank-ն առաջարկներ է ստացել Ռուսաստանում իր բանկը վաճառելու մասին

05.05.2022 | 09:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#Raiffeisen Bank #Յոհան Շտրոբլ #Ռուսաստան
Ավստրիական Raiffeisen Bank-ը (Raiffeisen Bank International, RBI) մի քանի չպարտավորեցնող առաջարկ է ստացել ռուսաստանյան իր դուստր բանկը վաճառելու մասին, հեռախոսային ասուլիսի ժամանակ հայտարարել RBI-ի գլխավոր տնօրեն Յոհան Շտրոբլը (Johann Strobl)։

«Մարտին մեր հայտարարությունից հետո մենք ստացել ենք չպարտավորեցնող առաջարկներ հետաքրքրվածության վերաբերյալ։ Այս պահին լրացուցիչ տեղեկություն չեմ կարող տրամադրել»,- Շտրոբլի խոսքերն է մեջբերում Prime գործակալությունը։ Միաժամանակ, նա եւս մեկ անգամ ընդգծել է, որ բանկը շարունակում է ուսումնասիրել երկրում իր հետագա աշխատանքի տարբեր տարբերակներ։



Մարտի կեսին RBI-ը հայտարարել էր, որ գնահատում է տարբեր «ռազմավարական տարբերակներ ապագայի համար», ներառյալ` Ռուսաստանից «հանգամանորեն մտածված դուրս գալու» տարբերակը:

«Պատերազմն Ուկրաինայում կործանարար ազդեցություն ունի երկրի բնակչության եւ տնտեսության վրա։ Այս աննախադեպ իրավիճակը ստիպում է RBI-ին մտածել Ռուսաստանում իր դրության մասին: Հետեւաբար, մենք գնահատում ենք Ռուսաստանում Raiffeisenbank-ի ապագայի բոլոր ռազմավարական տարբերակները, ներառյալ՝ Ռուսաստանից հանգամանորեն մտածված դուրս գալու տարբերակը»,- այն ժամանակ ասել էր Յոհան Շտրոբլը:

RBI-ը Ռուսաստանում աշխատում է 1990-ականների սկզբից։ Խմբի տարեկան հաշվետվության համաձայն՝ Ռուսաստանում նրա ակտիվները գնահատվում են €18,7 միլիարդ՝ ընդհանուր €192,1 միլիարդից, ինչն իր ընդհանուր բիզնեսի 9,7%-ն է: Այս ցուցանիշով Ռուսաստանը Չեխիայից (€26,2 մլրդ) եւ Հունգարիայից (€10,4 մլրդ) հետո երրորդ տեղում է։ 2021 թվականին Խմբի ռուսաստանյան հատվածն աճել է 18,4%-ով։ Խմբի ռուսաստանյան բիզնեսում աշխատում է 9,3 հազար աշխատակից։
Դիտում՝ 5592
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW