Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը կարծում է, որ ավստրիական Raiffeisen Bank International (RBI) բանկային խումբը պետք է ինքնուրույն որոշումներ կայացնի ռուսաստանյան շուկայից դուրս գալու վերաբերյալ։Frank Media-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարն ասել է Der Standard թերթին տված հարցազրույցում։«Ես կապի մեջ եմ RBI-ի հետ, որն, ի վերջո, պետք է ինքնուրույն որոշում կայացնի, թե ինչպես է վարվում այս պարագայում: Իմ կարծիքով, մինչ այժմ բանկը ողջամտորեն է գործել. սպասել է, թե ինչպես կզարգանա իրավիճակը եւ դիտարկել բոլոր սցենարները»,- ընդգծել է նախարարը։Ալեքսանդր Շալենբերգը նշել է, որ արտասահմանյան ընկերությունների 10%-ից էլ պակասն է լքել ռուսաստանյան շուկան, մնացածը շարունակում է աշխատել Ռուսաստանում։ 28.02.2023 | 14:12 «Շատ լավ արդյունքներ, բայց հսկայական խնդիրներ»՝ Raiffeisen-ում Raiffeisen-ի գործադիր տնօրեն Յոհան Շտրոբլը Financial Times-ի հետ զրույցում վերջերս ասել էր. «Մի կողմից, մենք ունենք շատ լավ արդյունքներ, բայց մյուս կողմից՝ հսկայական խնդիրներ»: Թերթի տվյալներով՝ Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության սկզբից մեկ տարվա ընթացքում Raiffeisenbank-ը խզել է հարաբերությունները ռուսաստանյան մոտ 30 խոշոր հաճախորդի՝ «օլիգարխների եւ բիզնեսի» հետ, ինչպես նաեւ 30%-ով կրճատել է ռուսաստանյան բիզնեսի վարկավորումը։Սակայն, ինչպես գրում էր թերթը, պարզ չէ՝ արդյոք բանկը կկարողանա հետագայում եւս կրճատել վարկավորումը Ռուսաստանում։ Շտրոբլը, մեկնաբանելով այս իրավիճակը, նշել էր, որ բացված վարկային գծերի բացակայությունը կարող է խանգարել, «եթե բանկը վաճառելու ցանկություն կա»։ Նա հավելել էր, որ Raiffeisen-ը դեռեւս միայն մեկ բանակցություն է վարել ռուսաստանյան բիզնեսի հնարավոր վաճառքի շուրջ, բայց այն «մտել է փակուղի»։ Tweet Դիտում՝ 7043