Վրաստանում միջազգային պատժամիջոցների խախտման ոչ մի փաստ չեն գրանցել

23.03.2023 | 14:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վրաստան #Լաշա Խուցիշվիլի #պատժամիջոցներ
2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր Վրաստանի ֆինանսների նախարարության Մաքսային ծառայությունը Ռուսաստանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցների խախտման ոչ մի փաստ չի գրանցել։

ՏԱՍՍ փոխանցմամբ, այս մասին այսօր հայտարարել է ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին՝ խորհրդարանում ելույթ ունենալով կատարված աշխատանքի մասին զեկույցով։

«Մաքսային ծառայության արդյունավետ աշխատանքի արդյունքն այն է, որ մեկ տարվա ընթացքում Վրաստանում [Ռուսաստանի Դաշնության դեմ] սահմանված պատժամիջոցների խախտման ոչ մի փաստ չի գրանցվել»,- ասել է նա։



Հիշեցնենք, որ մարտի սկզբին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը զգուշացրել էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, որ երկիրը չպետք է օգնի Ռուսաստանին խուսափել պատժամիջոցներից։

«Սալիվանն ընդգծել էր, որ անհրաժեշտ է, որպեսզի Վրաստանը չդառնա [պատժամիջոցներից] խուսափելու հարթակ»,- ասված էր Սպիտակ տան հաղորդագրության մեջ։
Դիտում՝ 4616

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW