Եվրահանձնաժողովը Թուրքիային €1 միլիարդ ծավալով վարկ կտրամադրի փետրվարի 6-ի երկրաշարժերից հետո վերականգնման համար, իսկ Սիրիային մարդասիրական օգնության նպատակով կհատկացնի €108 միլիոն։ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նախօրեին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ Բրյուսելում բացելով Թուրքիային եւ Սիրիային օգնության դոնորների միջազգային համաժողովը։«Ուրախ եմ հայտնել, որ Եվրահանձնաժողովը €1 միլիարդի վարկ կտրամադրի Թուրքիային աջակցելու համար։ Մենք նաեւ €108 միլիոն կհատկացնենք մարդասիրական օգնության եւ Սիրիայի սկզբնական վերականգնման համար։ Բացի այդ, ԵՄ երկրները եւ եվրոպական ֆինանսական հաստատությունները լրացուցիչ հատկացումներ կկատարեն։Մենք պետք է միասին ապահովենք երկրի վերականգնումը, ապահովենք տների կառուցումը հազարավոր մարդկանց համար՝ սեյսմակայունության ամենաբարձր մակարդակով»,- ասել է նա։Ֆոն դեր Լեյենը չի մանրամասնել՝ ինչպես է ԵՄ-ն մտադիր օգնություն տրամադրել Սիրիային, որը գտնվում է ԵՄ պատժամիջոցների տակ՝ իր չափերով զիջելով միայն Ռուսաստանի դեմ սահմանափակումներին: 09.03.2023 | 11:44 ՄԱԿ․ Երկրաշարժերից Թուրքիային հասցված վնասը կգերազանցի $100 միլիարդը Թուրքիայում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պաշտոնական ներկայացուցիչ Լուիզա Վինթոնը մարտի սկզբին հայտարարել էր, որ երկրաշարժերից երկրին հասցված վնասը կարող է գերազանցել $100 միլիարդը։Փետրվարի սկզբին Fitch Ratings-ը նշում էր, որ Թուրքիայում եւ Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով ապահովագրավճարների մեծ մասն, ի վերջո, կծածկեն գլոբալ վերաապահովագրողները։Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկը Թուրքիային կտրամադրի $1.78 միլիարդ՝ օգնություն ցույց տալու եւ վերականգնողական աշխատանքներ կատարելու համար երկրի հարավ-արեւելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո։ Tweet Դիտում՝ 5522