Fitch․ Թուրքիայի եւ Սիրիայի տուժած շրջաններում ապահովագրական ծածկույթը ցածր է

10.02.2023 | 09:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#Fitch #Թուրքիա #Սիրիա
Fitch Ratings-ը նշում է, որ Թուրքիայում եւ Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով ապահովագրավճարների մեծ մասն, ի վերջո, կծածկեն գլոբալ վերաապահովագրողները։

«Ապահովագրական կորուստները դժվար է գնահատել, քանի որ իրավիճակը զարգանում է, բայց դրանք, ամենայն հավանականությամբ, կգերազանցեն $2 միլիարդը եւ կարող են հասնել $4 միլիարդի կամ ավելի: Սակայն ապահովագրված կորուստները կարող են լինել շատ ավելի ցածր՝ գուցե մոտ $1 միլիարդ՝ տուժած շրջաններում ապահովագրական ցածր ծածկույթի պատճառով:

Ապահովագրված կորուստների ճնշող մեծամասնությունը ծածկվելու է վերաապահովագրության հաշվին, սակայն ընդհանուր գումարն, ամենայն հավանականությամբ, մեծ չի լինի վերաապահովագրության համաշխարհային շուկայի համատեքստում եւ չի ազդի վերաապահովագրողների վարկանիշների վրա»,- ասված է Fitch-ի հաղորդագրության մեջ:

Գործակալությունը նշում է, որ 1999 թվականին Իզմիթի երկրաշարժից հետո Թուրքիայում ստեղծվեց աղետներից ապահովագրման հիմնադրամ (Turkish Catastrophe Insurance Pool, TCIP)՝ քաղաքային բնակելի շենքերին երկրաշարժից պատճառված վնասը ծածկելու համար։ Մարդկային կորուստները, անուղղակի եւ այլ վնասները ներառված չեն ծածկույթում:

Ավելին, ըստ Fitch-ի, երկրաշարժից ապահովագրությունը Թուրքիայում տեխնիկապես պարտադիր է, սակայն գործնականում շատ հաճախ չի կիրառվում։ Արդյունքում, շատ բնակելի շենքեր ապահովագրված չեն, հատկապես տուժած շատ տարածքներում, որտեղ տնային տնտեսությունների ցածր եկամուտները սահմանափակում են հասանելիությունը:

Fitch-ի գնահատմամբ՝ Սիրիայի տուժած հատվածներում ապահովագրական ծածկույթը նույնպես, հավանաբար, ցածր կլինի, հատկապես հաշվի առնելով երկրում քաղաքացիական պատերազմի տնտեսական հետեւանքները:
Դիտում՝ 7167
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW