ՄԱԿ․ Երկրաշարժերից Թուրքիային հասցված վնասը կգերազանցի $100 միլիարդը
09.03.2023 | 11:44 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ theconversation.com

«Մինչ օրս կատարված հաշվարկներից պարզ է դառնում, որ կառավարության կողմից ներկայացված եւ միջազգային գործընկերների կողմից աջակցություն ստացած վնասի գնահատումները կգերազանցեն $100 միլիարդը»,- նշել է Վինթոնը:
Երկրաշարժից ամենաուժեղ տուժած թուրքական Հաթայի նահանգում ստեղծված իրավիճակը նա անվանել է «ապոկալիպտիկ»՝ հայտարարելով, որ հարյուր հազարավոր տներ են ավերվել: «Կարիքները հսկայական են, բայց ռեսուրսները՝ սակավ»,- հավելել է միջազգային պաշտոնյան։
Նախօրեին Թուրքիայի գյուղատնտեսության եւ անտառային տնտեսության նախարար Վահիտ Քիրիշչին հայտնել է, որ այսօրվա դրությամբ Թուրքիայում երկրաշարժերի վնասը կազմում է մոտ $80 միլիարդ, տուժած նահանգները սկսել են 40%-ով ավելի քիչ արտադրանք թողարկել արտահանման համար։
Ավելի վաղ Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի Գործարարների կոնֆեդերացիայի եւ երկրի գործարար շրջանակների ներկայացուցիչների գնահատականները, հայտնել էր, որ երկրաշարժերը $84 միլիարդի վնաս են հասցրել Թուրքիայի տնտեսությանը։
Նշվում էր, որ բնակելի շենքերին հասցված վնասը կազմել է $70,8 միլիարդ։ Բացի այդ, երկրաշարժերի հետեւանքները կհանգեցնեն երկրի բյուջեի եկամուտների նվազմանը $10,4 միլիարդով, եւս $2,9 միլիարդ թուրքական տնտեսությանը կարժենա աշխատուժի կորուստը։
Փետրվարի սկզբին Fitch Ratings-ը նշում էր, որ Թուրքիայում եւ Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով ապահովագրավճարների մեծ մասն, ի վերջո, կծածկեն գլոբալ վերաապահովագրողները։
Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկը Թուրքիային կտրամադրի $1.78 միլիարդ՝ օգնություն ցույց տալու եւ վերականգնողական աշխատանքներ կատարելու համար երկրի հարավ-արեւելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո։
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: