Թուրք գործարարները գնահատել են երկրաշարժից տնտեսությանը հասցված վնասը

13.02.2023 | 09:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Թուրքիա #երկրաշարժ #վնաս
Փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերը $84 միլիարդի վնաս են հասցրել Թուրքիայի տնտեսությանը։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նախօրեին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Գործարարների կոնֆեդերացիայի եւ երկրի գործարար շրջանակների ներկայացուցիչների գնահատականները։

«Սպասվում է, որ երկու ուժեղ երկրաշարժերը, որոնք Թուրքիայում ավելի քան 24 հազար մարդու կյանք են խլել, կհանգեցնեն ազգային տնտեսության համար ավելի քան $84 միլիարդի կամ ՀՆԱ-ի մոտ 10%-ի չափով վնասի»,- հայտնել են Գործարարների կոնֆեդերացիայում։

Նշվում է, որ բնակելի շենքերին հասցված վնասը կազմել է $70,8 միլիարդ։ Բացի այդ, երկրաշարժերի հետեւանքները կհանգեցնեն երկրի բյուջեի եկամուտների նվազմանը $10,4 միլիարդով, եւս $2,9 միլիարդ թուրքական տնտեսությանը կարժենա աշխատուժի կորուստը:

Կոնֆեդերացիայ հաշվարկներն ավելի բարձր են, քան մյուս տնտեսագետների գնահատականները։ Շատ փորձագետներ գտնում են, որ վաղաժամ է ամփոփել բնական աղետի հետեւանքների վերջնական արդյունքները։



Ավելի վաղ Fitch Ratings-ը նշել էր, որ Թուրքիայում եւ Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով ապահովագրավճարների մեծ մասն, ի վերջո, կծածկեն գլոբալ վերաապահովագրողները։

Ըստ Fitch-ի, երկրաշարժից ապահովագրությունը Թուրքիայում տեխնիկապես պարտադիր է, սակայն գործնականում շատ հաճախ չի կիրառվում։ Արդյունքում, շատ բնակելի շենքեր ապահովագրված չեն, հատկապես տուժած շատ տարածքներում, որտեղ տնային տնտեսությունների ցածր եկամուտները սահմանափակում են հասանելիությունը:

Օրերս հայտնի դարձավ, որ Համաշխարհային բանկը (ՀԲ) Թուրքիային կտրամադրի 1.78 միլիարդ՝ օգնություն ցույց տալու եւ վերականգնողական աշխատանքներ կատարելու համար երկրի հարավ-արեւելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո։
Դիտում՝ 4080
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW