Ռուսաստանի Բանկը (ԿԲ) գտնում է, որ թվային ռուբլու ներդնումը չի հանգեցնի բանկերի իրացվելիության պակասի, այսօր հայտարարել է ՌԴ ԿԲ ղեկավար Էլվիրա Նաբիուլինան։«Թվային ռուբլու վերաբերյալ օրինագծի իբր արագացված քննարկման հետ կապված. դա ամենեւին էլ արագացված չէ, բացարձակապես ծրագրված է։ Մենք շարժվում ենք ըստ պլանի՝ փորձարկման, պիլոտային ծրագրի տեսանկյունից։ Թվային ռուբլու ներդնումից մենք դրական արդյունքներ ենք տեսնում։Բանկերի մտավախությունները, որ իրացվելիության խնդիրներ կունենան, երկար, մանրամասն քննարկվել են մի քանի ամսվա ընթացքում։ Մենք նման ռիսկեր չենք տեսնում եւ, հետեւաբար, կշարժվենք այնպես, ինչպես պլանավորել ենք»,- Նաբիուլինայի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:RBC-ի փոխանցմամբ՝ մարտի 16-ին Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է թվային ռուբլու ներդրման հետ կապված տարբեր օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։ Փաստաթուղթն ապահովում է Ռուսաստանի Բանկի համար թվային ռուբլու հարթակի միակ օպերատորի կարգավիճակը եւ կարգավորիչին է տրամադրում է մի շարք լիազորություններ՝ կապված ազգային արժույթի նոր ձեւի ներդրման հետ: 01.02.2023 | 10:30 «Պաշտպանվել» կամ «հարձակվել»․ ներկայացվել են թվային ռուբլու վտանգները բանկերի համար Yakov & Partners ընկերության (ՌԴ-ում McKinsey-ի նախկին ստորաբաժանում) վերլուծաբաններն ավելի վաղ կանխատեսել էին, որ Ռուսաստանում թվային ռուբլու գործարկումը կարող է բանկերի համար հանգեցնել կորուստների, իսկ ռիթեյլերներին՝ ընդհակառակը, տասնյակ միլիարդավոր ռուբլու եկամուտ բերել։Փորձագետների կարծիքով՝ թվային ռուբլին, որը մշակվում է Ռուսաստանի Բանկի (ԿԲ) կողմից, կարող է տեղ գրավել ներքին մանրածախ վճարումների շուկայում՝ մասամբ խլելով բանկային քարտերով հաշվարկների մասնաբաժինը։ Թվային ռուբլու հաջող փորձարկումից եւ լայնածավալ ներդրումից հետո 3-5 տարվա հորիզոնում բանկերը կարող են կորցնել տարեկան մինչեւ 50 միլիարդ ռուբլի՝ վճարումների սպասարկման (էքվայրինգի) համար միջնորդավճարների եւ պասիվների ներգրավման համար ծախսերի տեսքով, հետեւում է Yakov & Partners-ի նախնական փորձագիտական գնահատականից։Հիշեցնենք, որ ապրիլի 1-ից Ռուսաստանի Բանկը 13 բանկի հետ կմեկնարկի պիլոտային նախագիծ՝ ֆիզիկական անձանց շրջանում թվային ռուբլով իրական գործարքները փորձարկելու համար։«Ապրիլի 1-ից մենք նախատեսում ենք թվային ռուբլու նախագիծը գործարկել պիլոտային փուլի շրջանակում․ սկզբում՝ «փոխանցումներ ֆիզիկական անձանց միջեւ» եւ «վճարումներ առեւտրային ու սպասարկման ձեռնարկություններում» գործարքների մասով»,- ավելի վաղ տեղեկացրել էր ՌԴ ԿԲ նախագահի առաջին տեղակալ Օլգա Սկորոբոգատովան։ Tweet Դիտում՝ 9516