Քերոբյան. Ռելոկացիան ստեղծել է ավելի քան 3 տոկոսային կետ տնտեսական աճ

16.03.2023 | 13:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վահան Քերոբյան #ռելոկացի
2022 թվականին Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար Ռուսաստանի քաղաքացի, «Վեդոմոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«2022 թվականի ընթացքում «մաքուր» ռելոկացիայի թիվը կազմում է մոտավորապես 108-110 հազար քաղաքացի։ Այսինքն՝ այդքան ռուսաստանցի է ժամանել Հայաստան ու մնացել մշտական բնակության»,- նախարարի խոսքերն է մեջբերում RBC-ն։

Քերոբյանի փոխանցմամբ՝ ռուսաստանցիները երկրում բացում են միջինում «500 բիզնես տարեկան»: Անցած տարի գրանցվել էր ռուսաստանցի մասնակիցներով 2,5 հազար իրավաբանական անձ եւ եւս 4 հազար անհատ ձեռնարկատեր։ Որոշ ընկերություններում աշխատակազմը հասնում է 600-700 հոգու, հավելել է նախարարը։

Նա նշել է, որ ռուսաստանցիների տեղափոխման շնորհիվ ապահովվել է Հայաստանի տնտեսության զգալի աճ՝ «ռելոկացիան ստեղծել է ավելի քան 3 տոկոսային կետ» ընդհանուր 12,6% աճից։

Քերոբյանն ասել է, որ Մոսկվան եւ Երեւանն ամբողջությամբ հրաժարվել են դոլարով եւ եվրոյով հաշվարկներից ու կիրառում են ազգային արժույթներ։ Նախարարը նշել է, որ դրա համար դրամն առայժմ ավելի նախընտրելի է, այն ավելի քիչ տատանվող է, քան ռուբլին, իսկ անցած տարվա ընթացքում դոլարի նկատմամբ դրամն ամրապնդվել է գրեթե 20%-ով։

Նախարարը նաեւ հնարավոր է համարել, որ ամռանը ռուսաստանցիները կկարողանան Թուրքիա մեկնել Հայաստանի տարածքով:
Դիտում՝ 5364
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW