Ավետ Միրաքյանի Insight-ը գնել է ՌԴ-ում ամերիկյան ընկերության դուստր կառույցը

09.03.2023 | 09:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ավետ Միրաքյան #Insight #«Ջոն Դիր Ֆայնենշլ»
Ավետ Միրաքյանի Insight ներդրումային խումբը ձեռք է բերել ռուսաստանյան «Ջոն Դիր Ֆայնենշլ» լիզինգային ընկերությունը, հաղորդում է Frank Media-ն՝ վկայակոչելով ՌԴ Իրավաբանական անձանց միասնական պետական ռեեստրի տվյալները։

Մինչ այդ լիզինգային ընկերությունը պատկանում էր ամերիկյան Deere & Company-ին։ Նոր սեփականատիրոջ մասին գրառումը ռեեստրում մուտքագրվել է մարտի 7-ին։ «Պաշտոնապես գործարքը համարվում է փակված մարտի 7-ին՝ ռեեստրում փոփոխություններ կատարելուց հետո»,- Frank Media-ին հայտնել է Insight-ի ներկայացուցիչը։

«Մեր նպատակն է կառուցել լիզինգային հոլդինգ, որը կմիավորի տարբեր իրավասություններ ունեցող լիզինգային ընկերություններին: Հետեւելով այս ռազմավարությանը՝ մենք ձեռք բերեցինք «Ջոն Դիր Ֆայնենշլ»-ը եւ չենք բացառում այս շուկայում այլ գործարքներ իրականացնելու հնարավորությունը»,- պարբերականին ասել է Insight-ի ներկայացուցիչը:

Փետրվարի կեսին «Ինտերֆաքս» գործակալությունը հաղորդել էր, որ գյուղատնտեսական տեխնիկայի եւ սարքավորումների համաշխարհային խոշորագույն արտադրող ամերիկյան Deere & Company-ի ռուսաստանյան լիզինգային «դուստր» ձեռնարկության գնորդը կարող է դառնալ Ավետ Միրաքյանի Insight ներդրումային խումբը։



Նշվում էր, որ «Ինսայթ» Ներդրումային խումբ» ՍՊԸ-ի կողմից «Ջոն Դիր Ֆայնենշլ» ՍՊԸ-ի 100% մասնաբաժնի ձեռքբերման գործարքը հունվարին քննարկվել եւ, ընդհանուր առմամբ, հավանության էր արժանացել օտարերկրյա ներդրումների իրականացման վերահսկողության կառավարական հանձնաժողովի ենթահանձնաժողովի կողմից:

Ավելի վաղ Frank Media-ն տեղեկացրել էր, որ Insight ներդրումային խումբը 52 միլիարդ ռուբլով գերմանական Siemens կոնցեռնից ձեռք է բերել Siemens Finance լիզինգային ընկերությունը։ Նշվում էր նաեւ, որ ընկերությունը նոր սեփականատիրոջ կողմից վերանվանվել է «Դելտալիզինգ»։

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ Ավետ Միրաքյանը գործընկերների հետ միասին Insight խումբը ստեղծել է 2022 թվականին։ Միրաքյանին է պատկանում ընկերության 80%-ը, նրա գործընկերներից յուրաքանչյուրին՝ Արտյոմ Աստանինին, Անտոն Բարշտին, Միխայիլ Գոնոպոլսկուն, Ալեքսեյ Կոմառին եւ Դավիթ Պողոսյանին, բաժին է ընկնում 4%։
Դիտում՝ 8179
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW