Frank Media. Ավետ Միրաքյանի Insight-ը Siemens-ից ընկերություն է գնել

10.02.2023 | 15:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ավետ Միրաքյան #Insight #Siemens Finance
Ավետ Միրաքյանի ռուսաստանյան Insight ներդրումային խումբը 52 միլիարդ ռուբլով գերմանական Siemens կոնցեռնից ձեռք է բերել Siemens Finance լիզինգային ընկերությունը, գրում է Frank Media-ն։

Եվրոյով գումարը կազմել է €922 միլիոն, վճարումը կատարվել է դրամական միջոցներով, հետեւում է Siemens-ի ֆինանսական տեղեկատվության բացահայտման տվյալներից։

Insight ընկերությունը ձեռնպահ է մնացել գործարքի պայմանների վերաբերյալ մեկնաբանություններից։

Հրապարակման մեջ նշվում է, որ ընկերությունը նոր սեփականատիրոջ կողմից վերանվանվել է «Դելտալիզինգ»։
Դիտում՝ 11787

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW